ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 9

Վայոց ձորը Հայաստանի ամենահարավային մարզերից մեկն է և հարուստ է պատմական վայրերով ու բնակերտ հրաշքներով, որ արժանի են ուսումնասիրման և բացահայտման: Հազարամյակներ շարունակ գտնվելով տարբեր մշակույթների խաչմերուկներում՝ այս տարածաշրջանը կրում է հնագույն, միջնադարյան և արդի հասարակությունների հետքերը, որոնք սփռված են մշակութային և բնական լանդշաֆտով մեկ: Միայնակ կամ տեղի բնակչի ուղեկցությամբ կատարելով ընդամենը մեկ կարճ արշավ՝ Դուք կհայտնվեք միջնադարյան եկեղեցու ավերակների մոտ կամ պատմություններ կլսեք 13-րդ դարով թվագրվող լքված գերեզմանատան մասին:

Վերջին տարիներին հետազոտողները նոր բացահայտումներ են արել Վայոց ձորի հնագույն անցյալի մասին: 2007 թվականին հնագետները ապացույցներ հայտնաբերեցին առ այն, որ առնվազն 6000 տարի առաջ Արենիի քարանձավը (հայտնի նաև՝ Թռչունների քարանձավ անվանմամբ) աշխարհում գինու արտադրության ամենավաղ կենտրոններից մեկն է եղել:

Արշավե՛ք Արենիի քարանձավի շուրջ սփռված վիթխարի լանդշաֆտով և կտեսնեք այն եզակի տեղանքը, որտեղ հազարամյակներ շարունակ մարդկային բնակավայրեր են եղել: Զառիթափ լեռները, հոսող գետերը և փարթամ բուսականությունը, որ բնորոշ են տափաստանային չոր միջավայրին, նպաստել են տարիներ շարունակ կատարված գյուղատնտեսական աշխատանքներին և գինու արտադրության համար նախատեսված խաղողի տեսակների աճեցմանը: Հայաստանը նաև սեյսմիկ ակտիվության կենտրոն է, և հրաբխային հողը կատարյալ հիմք է ստեղծել Հայաստանի խաղողի այգիների, ինչպես նաև բազալտի, տուֆի և օբսիդիանի հարուստ պաշարների համար: Հազարավոր տարիներ այս հումքը մարդկանց համար եղել է առևտրի, շինարարության և առօրյա կյանքի կազմակերպման միջոց: Նախապատմական, միջնադարյան և նորագույն ժամանակներից հասած արտեֆակտների և կառույցների մնացորդները վկայում են շրջակա միջավայրի հետ այս կարևոր սիմբիոտիկ կապի մասին:

Պատմություն (տեսանյութ)

Արենիի քարանձավ (Թռչունների քարանձավ)

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Հազարամյակների պատմություն.Վայոց ձորի մարզը դարերի ընթացքում