ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 8

Լուսանկարը՝ Արա և Սոսի

Մածունյանների, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

«Վայոց ձոր» էլեկտրոնային գիրքը հրատարակել են «Իմ Հայաստան» ծրագիրը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը: «Իմ Հայաստան» ծրագիրը կոչված է աջակցելու հայկական մշակութային ժառանգության պահպանմանը՝ զբոսաշրջության

ոլորտի ընդգրկուն և դինամիկ զարգացման միջոցով:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի առաքելությունն է համաշխարհային հանրությանը ներկայացնել հայկական հարուստ ժառանգությունը՝ առցանց կրթության նորարարական և ինտերակտիվ ծրագրերի, ինչպես նաև մուլտիմեդիա էլ. գրքերի միջոցով: «Իմ Հայաստան» ծրագիրը և Հայկական վիրտուալ համալսարանը մեկտեղել են իրենց փորձառությունը՝ այս էլ. գիրքը ստեղծելու համար:

Էլ. գիրքը կօգնի Ձեզ նախապես ծրագրել Ձեր ճամփորդությունը, ինչպես նաև կլինի Ձեր անփոխարինելի ուղեցույցը մարզում շրջելու ընթացքում՝ տեղեկություններ տրամադրելով այն ամենի մասին, ինչը հնարավոր է տեսնել և բացահայտել Վայոց ձորում:

Էլ. գրքում զետեղված է ինտերակտիվ քարտեզ, որը կուղենշի Ձեր շրջագայությունը ողջ մարզում: Քարտեզը կարևոր տեղեկություններ է ներկայացնում պատմական, բնական և մշակութային հուշարձանների, տեղանքների և զբաղմունքի, ինչպես նաև սննդի և գիշերակացի հիանալի վայրերի մասին:

Այս ինտերակտիվ քարտեզից բացի՝ կան գլուխներ, որոնք տեղեկություններ և մուլտիմեդիա բովանդակությամբ նյութեր են պարունակում Հայաստանի մշակութային ժառանգության, զբոսաշրջային հետաքրքրությունների, զբաղմունքի, ռեստորանների, հյուրանոցային ծառայությունների, խաղողի այգիների և առաջարկվող երթուղիների մասին: Էլ. գրքում Դուք կտեսնեք նաև հավաքագրված լուսանկարներ և գրառումներ՝ «Իմ Հայաստան» խորագրով, որոնք Ձեզ կներկայացնեն Վայոց ձորի մարզի բնակիչներին, կծանոթացնեն բազմաբնույթ մշակութային ավանդույթներին և պատմություններին:

Թերթե՛ք էջերը և դիտե՛ք տեսանյութերը՝ մարզի հիմնական տեսարժան վայրերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար:

Բարի գալուստ Վայոց ձորի մարզ