ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 76

որպեսզի բոլորը կարողանան օգտվել այս եզակի աղբյուրից:

Առցանց կրթության բնագավառի վերջին նվաճումներին զուգընթաց՝ ՀՎՀ-ն միտված է ստեղծելու վիրտուալ կրթական համայնք՝ նպաստելով մշակութային, կրթական և սոցիալական կապերի ձևավորմանն ամբողջ աշխարհում: ՀՎՀ-ի թիմն օգտագործել է իր ողջ ներուժը՝ մուլտիմեդիա էլեկտրոնային այս գիրքն իր ընթերցողներին հնարավորինս գրավիչ ներկայացնելու համար: Ձեր փորձառությունը փոխանցե՛ք նաև Ձեր ընկերներին՝ նրանց հետ կիսելով այս նյութը:

Գրե՛ք մեզ Ձեր կարծիքը և առաջարկները մուլտիմեդիա հետագա էլ. գրքերի թեմաների և ձևաչափերի վերաբերյալ: Մենք կշարունակենք ուսումնասիրել հայկական հարուստ ժառանգությունը՝ մեր ընթերցողներին մեկ այլ ուշագրավ թեմա ներկայացնելու համար:

Փնտրե՛ք մեզ այստեղ. [email protected], www.avc-agbu.org կամ սոցիալական ցանցերում.

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ձգտում է լինել հայագիտության բնագավառի առաջատար առցանց կրթական հաստատություն՝ հասանելի ամբողջ աշխարհում:

Հայկական վիրտուալ համալսարանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորագույն կրթական հաստատությունն է, որը շարունակում է հավատարիմ մնալ հայկական կրթությանն ուղղված իր նվիրումին՝ լիովին նոր մոտեցմամբ: Ծրագրի հիմքը դրվել է 2004 թվականին ՀԲԸՄ-ի Սիլիկոն Վելի մասնաճյուղում: ՀՎՀ-ի հայոց լեզվի, պատմության և մշակույթի դասընթացներն անցկացվում են դասավանդման յոթ լեզուներով՝ արևմտահայերեն և արևելահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն:

Համալսարանի առաջին ուսումնական շրջանը մեկնարկել է 2009 թվականին՝ հասանելի դառնալով բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայագիտությամբ: ՀՎՀ-ն վիրտուալ դասարան է այն ուսանողների համար, որոնք չունեն հայկական ավանդական, դեմառդեմ կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորություն: Այն միևնույն ժամանակ կարող է հարստացնել այդ ծրագրերում ներգրավված ուսանողների դասընթացները: Դասերը մշակված են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ուսանողի անհատական պահանջները՝ անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից, որպեսզի բոլորը կարողանան օգտվել այս եզակի on iTunes (link) (for i-Book version)

ՀՎՀ-ի մասին