ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 72

«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ

Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։

«Իմ Հայաստան» ծրագիրը և ՀՎՀ-ն իրենց երախտագիտությունն են հայտնում այն բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս գրքի մշակման գործում. թե՛ անձնակազմն ու ուսանողները, թե՛ կամավորներն ու փորձնակները հետազոտություններ են կատարել, նյութեր են հավաքել, գրել և մշակել են թվային բովանդակությունը:

Այս էլեկտրոնային գիրքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Սմիթսոնյան ինստիտուտի միջոցով:Էլ. գրքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիտուտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Մենք շնորհակալ ենք մեր հիմնական գործընկերներին՝ իրենց առաջարկներով, խորհրդատվությամբ և աջակցությամբ սույն էլ. գրքի մուլտիմեդիա բովանդակության մշակման աշխատանքներին մասնակցելու համար:

• «Իմ Հայաստան» ծրագրի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ուսանողների հետազոտական խումբը ազգագրական հետազոտություններ է իրականացրել և հարուստ տեղեկություններ տրամադրել հայկական մշակութային ժառանգության, պատմության ու ավանդույթների մասին,

• ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը (EDMC, 2011-2016) տեղեկություններ և տեսալսողական նյութեր է տրամադրել,

«ԱՄԱՓ մարդկային ռեսուրսների զարգացման ՀԿ»-ն էլ. գրքում օգտագործված հայկական մշակութային և բնական ժառանգության վայրերը ներկայացնող նկարներն է տրամադրել (դրանց մեծ մասը ի սկզբանե պատրաստվել էր «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» նախագծի համար),

• Բեն Տոկերը՝ բջջային առևտրի բնագավառի ձեռներեց (Սան Ֆրանցիսկո, Բեյ շրջան, ԱՄՆ), խորհրդատվություն է տրամադրել էլ. գիրքը տարբեր հարթակներում կիրառելու վերաբերյալ,

• «Ջումագ Դիջիթալ Փաբլիշինգ Սոլյուշնզ»-ը (Joomag

Digital Publishing Solutions) աջակցել է էլ. գրքի բրաուզերային և բջջային տարբերակների ստեղծմանը,

• «Բուքրի»-ն (Bookry) իրականացրել է ֆիլմերի և փազլների կառավարման ծրագրային ապահովումը:

Շնորհակալական խոսք

Հայկական վիրտուալ համալսարանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից հիմնադրված առաջատար օնլայն կրթական հաստատություն է: Այս էլեկտրոնային գիրքը ստեղծվել է ՀԲԸՄ-ի աջակցությամբ: Գրքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ՀԲԸՄ-ի տեսակետները: