ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 64

Վայոց ձորում Ձեզ կառաջարկեն հայկական ավանդական և տնական համեղ ուտեստների, գինու և օղու բազմազան տեսականի: Այստեղ հայկական գյուղական համայնքները հարուստ են այգիներով, ինչն էլ պայմանավորում է Հայաստանի խոհանոցի ճոխ լինելը: Եթե Վայոց ձորում մտնեք ցանկացած տան բակ, ապա տան ետնամասում կտեսնեք հյութեղ մրգերով, բանջարեղենով և կանաչեղենով լի այգի: Բակերի հիմնական մասը զբաղեցնում են խաղողի այգիները` ամբողջ երկայնքով կախված խաղողի վազերով:

Որքան էլ զարմանալի է, ընտանիքներն իրենց հիասքանչ բերքի միայն մի փոքր մասն են օգտագործում: Բերքի մնացած մասը հասնելուն պես փոխանակում են այլ ապրանքների հետ: Ընտանիքները բերքին ձեռք չեն տալիս, քանի դեռ այն լիովին չի հասել: Նրանք շատ բծախնդիր են այս հարցում, ինչպես փաստում է Մալիշկա գյուղում տարածված հին անեկդոտը. «Մի օր երկու հարևան որոշում են փոխանակվել իրենց շներով, որպեսզի չկարողանան մտնել իրենց սեփական այգիները»: Սեփական այգու թարմ միրգը և բանջարեղենն այնքան գայղթակղիչ է լինում, որ ստիպված դիմում են «խելացի կանխարգելիչ միջոցառումների»:Վայոց ձորում ուր էլ լինեք, վստա՛հ եղեք, որ կգտնեք հայկական ավանդական հացը: Լավաշը մեծ տարածում ունի նաև այստեղ: Այն բարակ բլիթանման հաց է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 1,5 մետրի:

Լավաշը յուրաքանչյուր սեղանի կենտրոնական պարտադիր բաղադրիչն է, որի պատրաստմանը մասնակցում է 3-5 ընկեր, հարևան կամ հարազատ: Կանայք միասին աշխատում են, զրուցում և երգում, միևնույն ժամանակ առանց դժվարության հունցում են խմորը, գնդերի բաժանում և գրտնակելով բացում, որպեսզի այնուհետև այն թխեն թոնիրում: Թոնիրը ստորգետնյա գլանաձև վառարան է: Լավաշը թոնիրում թխելու համար հացթուխն արագորեն խոնարհվում է թոնրի մեջ, «թխման բարձի» վրա ամրացրած խմորը խփում թոնրի պատին և երեսուն վայրկյանից մինչև մեկ րոպե անց հանում թխված լավաշը:

Սեփական բակի միրգն ու տնական գինին

Լուսանկարը՝ Արա և Սոսի Մածունյանների, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Կինը լավաշ է թխում

Լուսանկարը՝ Արա և Սոսի Մածունյանների, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Որտե՞ղ սնվել

Կարդալ ավելին