ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 54

Վայոց ձորի ոլոր-մոլոր հովիտները և վայրի սարալանջերը կարող եք ուսումնասիրել տարվա ցանկացած ժամանակահատվածում: Սակայն կան հատուկ առիթներ, որոնց պետք է անպայման մասնակցեք՝ այցելելով Հայաստանի նշված քիչ բնակեցված, բայց շատ սիրված մարզը: Կատարե՛ք նշումներ ձեր օրացույցներում:

Ձմեռ. «Ձնեմարդուկ» փառատոն

Ամառ. էկոտուրիզմի փառատոն

Ինչպե՞ս անցկացնել փետրվարյան ցրտաշունչ օրը: Մենք առաջարկում ենք այցելել Ջերմուկ: Այստեղ 2012 թվականից առ այսօր կազմակերպվում է «Ձնեմարդուկ» ամենամյա փառատոնը: Այցելուներն իրենց ձեռքերով ձնեմարդ են պատրաստում, դահուկ են քշում կամ բացօթյա այլ ժամանց են վայելում առողջարանային այս քաղաքում: Կարող եք արշավել ձների միջով կամ լուսանկարել գեղեցիկ վայրերը ճոպանուղով բարձրանալիս. ահա ձմռանը Ջերմուկ այցելելու ևս մի քանի պատճառ:

Փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել 2016 թվականի հունիսին՝ այցելուներին հնարավորություն տալով միանալու Վայոց ձորի` հրաշագեղ դաշտերով և լեռներով շրջապատված գյուղական համայնքներին, մոտ լինել բնությանը՝ արշավել, թռչուններին դիտել, հեծանիվ քշել, ձիարշավել, ժայռամագլցել, վրանային ճամբար կազմակերպել և յոգայով զբաղվել: Տեղացի արհեստավորները կրպակներում ցուցադրում և վաճառում են իրենց եզակի ձեռագործ աշխատանքները… Այստեղ կգտնեք նաև համեղ հյուրասիրություն:

«Ձնեմարդուկ․ Ձնե քանդակների փառատոն»

Լուսանկարը՝ Վազգեն Գալստյանի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Լուսանկարը՝ Սուսաննա Սաֆարյանի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Վայոց ձոր. սեզոնային փառատոներ