ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 51

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

Թանգարանի ցուցասրահները

Լուսանկարները՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Մոմիկի հայտնի խաչքարերից մեկը

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Հետաքրքրվա՞ծ եք Վայոց ձորի մշակութային և հնագույն պատմությամբ: Այս թանգարանը հիանալի վայր է՝ համալրելու Ձեր պատմական գիտելիքները:Թանգարանն ունի շուրջ 12000 արտեֆակտ, որ փոփոխաբար

ցուցադրվում են թանգարանի չորս պատկերասրահներում: Հնագիտական գտածոների ցուցադրատախտակում կտեսնեք քարե դարից պահպանված օբսիդիանե գործիքներ, մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների սև և կարմիր գույների խեցեղեն, ուրարտական ժամանակաշրջանի բրոնզե գոտիներ, Արենի գյուղի մոտ հայտնաբերված կենդանակերպ անոթ և արտեֆակտներ՝ Եղեգիսի 13-14-րդ դարերի հրեական գերեզմանատնից:

Եղեգիսի 13-14-րդ դարերի հրեական գերեզմանատնից: Յուրօրինակ ցուցանմուշներից մեկը ճարտարապետ և մանրանկարիչ Մոմիկի ստեղծած 14-րդ դարի խաչքարն է: Վերջինս ստույգ փաստերի հիման վրա Մոմիկին վերագրված երեք խաչքարերից մեկն է: Թանգարանն ունի ազգագրական հավաքածու, ինչպես նաև դրամագիտական ցուցադրություն, որ ներկայացնում է մ.թ.ա. 1-ին հազարամյակով թվագրվող մի շարք մետաղադրամներ և թղթադրամներ:

Մշակութային տեսարան վայրեր