ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 5

Էլ. ուղեցույցի մասին

Հայաստանի Վայոց ձորի մարզին նվիրված այս ինտերակտիվ ուղեցույցը մշակվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ-ի) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի համագործակցության շնորհիվ: Այս ուղեցույցի նպատակն է ոգեշնչել զբոսաշրջիկներին այցելելու Վայոց ձորի զարմանահրաշ մարզ, հարստացնելու նրանց ճամփորդությունը՝ լիարժեք տեղեկություններ տրամադրելով մարզի բնական և մշակութային արժեքների վերաբերյալ: Ուղեցույցում տեղ գտած տվյալները ներկայացված են պարզ, ինտերակտիվ քարտեզի տեսքով, որը զբոսաշրջիկներին թույլ կտա հնարավորինս լավ ճանաչել մարզը և դյուրին դարձնել ճանապարհորդության կազմակերպումը: Մեր նպատակն էր ստեղծել ճամփորդական ընդգրկուն ուղեցույց՝ ներկայացնելով Վայոց ձորի մարզը ոչ միայն ակնահաճո և գրավիչ սկզբունքով, այլև՝ կիրառման տեսակետից մատչելի:Այս ուղեցույցում ներառված տեղեկությունները տարբեր գլուխներում բաժանված են հետևյալ կերպ.

Գլուխ 1. Բարի գալուստ Վայոց ձոր:

Այս գլուխն ընդգրկում է ներածական և պատմական հակիրճ տեղեկություններ մարզի մասին: Այս գլխում են ներկայացված նաև մարզի բնական ժառանգության և Վայոց ձորի բնակիչների մշակութային ավանդույթների մասին տեղեկությունները:

Գլուխ 2. Ի՞նչ անել:

Ուղեցույցի ամենածավալուն գլուխն ընդգրկում է լիարժեք տեղեկություններ Վայոց ձորի պատմական, բնական և մշակութային վայրերի մասին: Այս տեղեկությունները զբոսաշրջիկներին կօգնեն հասկանալ, թե որոնք են այն վայրերը, որ, հնարավոր է, նշված չեն տեղեկատվական ցուցանակների վրա, ինչպես նաև կտրամադրեն տվյալներ, որոնց օգնությամբ կարելի է ուսումնասիրել այդ վայրերը: Մենք գիտենք, թե ինչ բազմաբնույթ փառատոններ են անցկացվում Վայոց ձորում տարվա ցանկացած եղանակին: Վայոց ձորում գիշերակաց փնտրող զբոսաշրջիկները համապատասխան տեղեկություններ կարող են ստանալ Գլուխ 3-ում՝ «Որտե՞ղ մնալ» խորագրի ներքո: Այստեղ ներկայացված են Վայոց ձորի մարզում գործող հյուրանոցները, զբոսաշրջային տները (B&B) և հյուրատները, ինչպես նաև տրվում են դրանցից յուրաքանչյուրի հասցեն, հակիրճ նկարագրությունը և կոնտակտային տվյալները:

Գլուխ 4. Որտե՞ղ սնվել: Այստեղ ներկայացված են տեղեկություններ Վայոց ձորի մարզում գործող ռեստորանների և սրճարանների մասին, ընդգրկված են հատկապես այնպիսիք, որտեղ զբոսաշրջիկները կարող են համտեսել ավանդական կերակրատեսակներ: Ուղեցույցի այս գլխում մենք առաջարկում ենք նաև մեկօրյա և գիշերակացով տարաբնույթ երթուղիներ՝ արկածային արշավ, ժամանց բնության գրկում` ներառյալ սնունդ և գինի: