ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 49

Մոմիկ ճարտարապետի թանգարան

Նորավանք այցելելուց հետո շրջե՛ք այս միջնադարյան վանական համալիրի տարածքում գտնվող թանգարանում: Այն գերազանցապես նվիրված է հայտնի ճարտարապետ, մանրանկարիչ և քանդակագործ Մոմիկի (13-րդ դարավերջից մինչև 14-րդ դարի սկիզբ) ստեղծած ձեռագիր մատյաններին և քանդակներին:

մինչև 14-րդ դարի սկիզբ) ստեղծած ձեռագիր մատյաններին և քանդակներին: Թեև ցուցանմուշների մեծ մասը Մոմիկի և նրա ժամանակակիցների աշխատանքների կրկնօրինակներն են, բայց հնարավորություն կունենաք առավել մոտիկից ուսումնասիրելու Նորավանքի կառույցների պատերին փորագրված քանդակները: Որոշ ցուցադրատախտակներում կտեսնեք, թե ինչպես է կատարվել մատյանների նկարազարդման համար նախատեսված գույների խառնումը: Թանգարանում ներկայացված են նաև այդ տարածքից պեղումների շնորհիվ հայտնաբերված գտածոներ: Մուտքի դահլիճում ցուցադրված են նաև լուսանկարներ, որ պատկերում են 1990-ականների վերջերին Նորավանքի վերակառուցման աշխատանքները:

Թանգարանի ներսում

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Թանգարանային ցուցանմուշներ

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Թանգարանային ցուցանմուշներ

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Ազգագրություն՝ լեգենդ Մոմիկի մասին

Ավանդազրույցը պատմում

է հայտնի ճարտարապետ, մանրանկարիչ և քանդակագործ Մոմիկի (13-րդ դարավերջից մինչև 14-րդ դարի սկիզբ) սիրո մասին: Մեծ վարպետը սիրահարված է եղել Սյունյաց իշխանի աղջկան: Իշխանը Մոմիկին ասել է, որ թույլ կտա կնության առնել իր աղջկան, եթե կարճ ժամանակում մի եկեղեցի (ասում են նույնիսկ մի քանի եկեղեցի) կառուցի: Մոմիկը սկսել է ջանասիրաբար աշխատել: Երբ Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը մոտեցել է իր ավարտին, Սյունյաց իշխանը մի ծառա է ուղարկել Մոմիկի մոտ, որը այդ ժամանակ գմբեթի վրա աշխատելիս է եղել: Ծառան հրել և վայր է գցել Մոմիկին: Ավանդությունն ասում է, որ վարպետը թաղված է այն նույն տեղում, որտեղ վայր է ընկել և մահացել:

Կարդալ ավելին

Մշակութային տեսարան վայրեր