ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 48

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

Այս թանգարանը գտնվում է Վերնաշենի հրաշագեղ և պատմական Սուրբ Հակոբ եկեղեցում: Այն պատմական եկեղեցու վերանվիրագործման հիանալի օրինակ է: Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին Գլաձորի համալսարանի 700-ամյակի կապակցությամբ:

Թանգարանի ներսում Դուք կծանոթանաք 13-14-րդ դարերում գործող Գլաձորի համալսարանի պատմությանը, նշանակությանը: Ավելին, այստեղ Դուք կարող եք տեսնել շուրջ 250 աշխատանքների կրկնօրինակներ, որ Գլաձորի համալսարանում և հայկական միջնադարյան կրթական այլ հաստատություններում ստեղծել են վերապատրաստված դպիրները, նկարազարդողները և մանրանկարիչները: Այստեղ կտեսնեք նաև Աստվածաշնչերի, Ավետարանների, դասագրքերի և ձեռագիր մատյանների կրկնօրինակներ: Թանգարանը ներկայացվում է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Այցելե՛ք հարակից Թանահատ վանք, որտեղ ենթադրաբար տեղակայված է եղել համալսարանը: Ժամանակակիցները համալսարանը համարել են «Երկրորդ փառահեղ Աթենք» և «Մայրաքաղաք իմաստության»: Ուսանողներն ունեցել են կրթական խիստ ծրագիր, որը ներառել է աստվածաբանություն, փիլիսոփայություն, հռետորաբանություն, աստղագիտություն, երկրաչափություն և այլ առարկաներ: Համալսարանը նաև եղել է գեղագրության կենտրոն, որտեղ գրվել են հարյուրավոր ձեռագիր մատյաններ:

Սուրբ Հակոբ եկեղեցի Համայնապատկերը՝ «360° Stories»-ից

Կարդալ ավելին

Հայկական նկարազարդ մատյաններ

Թեև «Էջմիածնի ավետարանը» համարվում է հայկական ամենավաղ շրջանի ձեռագիր մատյաններից մեկը, որ պարունակում է 6-7-րդ դարերի նկարազարդումներ և 10-րդ դարի գրություններ, այդուհանդերձ, գիտնականներն ընդունում են, որ մատյանագրությունը սկիզբ է առել 5-րդ դարում՝ հայոց գրերի ստեղծումից անմիջապես հետո:Նկարազարդման տիպական տարրերն են՝ չորս ավետարանիչներից մեկի մանրանկարչական

Մշակութային տեսարան վայրեր