ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 47

Երիտասարդ աղջիկները խաղող են ճզմում Ռինդում:

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Վարպետ գինեգործները ևս տաղավարներ ունեն Արենի գինու փառատոնի ընթացքում:

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Գինու փառատոն

Փառատոնը սովորաբար անցկացվում է Ռինդ և Արենի գյուղերում սեպտեմբերի վերջին շաբաթ և կիրակի օրերին: Միջոցառումների առաջին օրը սկսվում է Արենիի մոտ գտնվող Ռինդ անունով փոքր գյուղում, որտեղ տեղի համայքները ներկայացնում են իրենց լավագույն մթերքը և ըմպելիքը: Շրջե՛ք տաղավարներով և համտեսե՛ք Ռինդի համեղ ուտելիքներից: Այս ընթացքում տեղի դպրոցի աշակերտները երգում և պարում են հայկական ավանդական հնչյունների ներքո:

Միջոցառումներն այնուհետև շարունակվում են Արենի գյուղում: Փառատոնին մասնակցում են հազարավոր մարդիկ՝ Հայաստանից և ամբողջ աշխարհից: Արենիի գլխավոր փողոցի ողջ երկայնքով ձգվող տաղավարներում տեղացիները վաճառում են իրենց տնական գինին: Փառատոնին մասնակցում են նաև Հայաստանի ամենահայտնի գինեգործները, որոնց տաղավարիների մոտ կարող եք նաև համտեսել նրանց արտադրանքը: Գյուղի կենտրոնում շարունակ երգում են, պարում և հյուրերին հրավիրում միանալու պարային խմբերին:

Մշակութային տեսարան վայրեր