ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 45

Գաթայի փառատոն

Այս փառատոնն անցկացվում է սեպտեմբերին Խաչիկ գյուղում՝ ներկայացնելով գաթայի բոլոր առանձնահատկությունները: Գաթան հայկական ավանդական քաղցր հաց է՝ պատրաստված ձեթով, հավկիթով, մածունով և ալյուրով: Փառատոնի կիզակետում 2,5 մետր շրջագծով գաթան է: Այն թխելու համար գյուղացիներն աշխատում են մի քանի օր շարունակ՝ օգտագործելով 250 կիլոգրամ ալյուր և 50 հավկիթ: Նրանք թխում են 10 մեծ կտոր գաթա, այնուհետև կլոր սեղանի վրա կտորներն իրար են միացնում մեղրով և զարդարում հյուսքերով ու նախշերով: Փառատոնի սկիզբն ազդարարվում է գաթայի օրհնության և կտրելու պաշտոնական արարողությամբ:

Խորհրդանշականն այն է, որ գաթայի առաջին կտորները բաժանում են գյուղի ռազմական բազայի զինվորներին: Այս արարողությունից հետո անպայման շրջե՛ք տաղավարներով՝ համտեսելու տարբեր տեսակի գաթաներ: Այնուհետև մասնակցե՛ք հայկական ավանդական երգ ու պարին:

Փառատոնի ընթացքում վաճառվող գաթա

Լուսանկարը՝ Սուսաննա Սաֆարյանի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

2,5 մետր շրջագծով գաթան

Լուսանկարը՝ Սուսաննա Սաֆարյանի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

պատրաստված գաթան հատուկ առիթների քաղցր հյուրասիրությունն է: Ավանդական գաթան կլոր է և սովորաբար պատրաստվում է թոնիրում: Գաթա հիմնականում թխում են Զատիկին և Նոր տարուն, սակայն այն պատրաստում են նաև հարսանիքների և տղաներին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու առիթով: Գաթայի բաղադրատոմսերը պահվում են ընտանիքներում և փոխանցվում են սերնդեսերունդ՝ սովորաբար բերնեբերան և խոհանոցում անցկացրած երկար ժամերի ընթացքում:

Կարդալ ավելին

Ազգագրություն՝ գաթայի թխում

Համտեսե՛ք մի կտոր գաթա՝ հայկական ավանդական քաղցր հաց, և կզգաք իսկական հայկական համը: Ձեթով, հավկիթով, մածունով և ալյուրով

Մշակութային տեսարան վայրեր