ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 43

Եթե ուզում եք հանգստանալ պատմական և բացօթյա տեսարժան վայրերից, ապա Վայոց ձորի թանգարանները Ձեզ հիանալի հնարավորություն կտան՝ ծանոթանալու տարածաշրջանի պատմությանը, մշակույթին և կյանքին: Յուրաքանչյուր թանգարան նվիրված է մի որևէ թեմայի և ներկայացնում է տեղական արվեստի գործեր ու իրեր:

Պայմանավորված նրանով, թե տարվա որ ժամանակահատվածում եք այցելում Վայոց ձոր, կարող եք եզակի փառատոնների մասնակից լինել՝ դառնալով տեղի ավանդույթների և ժամանցի ականատեսը: Տնական գինի կամ օղի խմեք, թե հայկական պար պարեք Արենիի գինու փառատոնի ընթացքում, կամ գուցե հայկական գաթա համտեսեք Գաթայի փառատոնին, վստա՛հ եղեք, որ կգտնեք Ձեր խոհարարական և մշակութային ցանկությունները բավարարող որևէ բան:

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Մշակութային տեսարան վայրեր