ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 42

Պետական պահպանության արգելավայրեր

Հայաստանն ունի ավելի քան 3500 բուսատեսակ և 175000 կենդանատեսակ: 1958 թվականին խորհրդային կառավարությունը սկսեց ստեղծել պետական պահպանության հատուկ տարածքներ, որտեղ կարելի է քայլարշավ կազմակերպել և հանգստանալ: Վայոց ձորում նմանատիպ չորս տարածք կա: Այստեղ մշտադիտարկվում են ֆլորայի և ֆաունայի հատուկ, երբեմն վտանգված տեսակները: Խորհրդային կառավարությունն այս տարածքները հիմնել է գիտակրթական, պատմական, ժամանցային և պահպանության նպատակներով: Վայոց ձորի պետական պահպանության չորս տարածքներն են Հերհերի նոսրանտառային արգելավայրը, Ջերմուկի անտառային արգելավայրը, Ջերմուկի ջրաբանական արգելավայրը և Եղեգնաձորի արգելավայրը: Այս արգելավայրերն ընդհանուր առմամբ ունեն 1731-ից 6139 հեկտար մակերես:

Բանջարը (ուտելի կանաչեղեն) վայրի բուսատեսակ է, որ կարելի է քաղել Վայոց ձորի քարքարոտ

տեղանքում և այս տարածաշրջանին

բնորոշ սննդակարգի

մաս է կազմում: Բանջարի տեսակը գյուղից գյուղ տարբերվում է, բայց հաճախ ընդգրկում է թրթնջուկ (sorrel), ալպիական թրթնջուկ (alpine dock), շրեշ (eremurus), թալ (goosefoot) և եղինջ (nettle) տեսակները: Տեղաբնակները բանջար են հավաքում դաշտերում և հատկապես ալպիական բարձրադիր գոտիներում, որտեղ մարդկանց և անասունների տեղաշարժը սահմանափակ է, հետևաբար՝ բույսերը գրեթե վնասված չեն լինում:Հունձքը սկսվում է վաղ գարնանը և տևում է մինչև ամռան սկիզբ: Սովորաբար ընտանիքները և ընկերները բանջար հավաքելու են գնում 5-10 հոգուց բաղկացած խմբերով:

Բնական տեսարժան վայրեր

Կարդալ ավելին

Ազգագրություն՝ բանջար հավաքել