ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 41

Մոզրովի քարանձավ

Այս քարանձավն առանձնանում է չեչաքարերի (ստալագմիտ) և շթաքարերի (ստալակտիտ) արտասովոր գեղեցկությամբ: Քարանձավը գտնվում է Եղեգնաձոր քաղաքի մերձակայքում, իսկ մուտքը Մոզրով գյուղ տանող ճանապարհից քիչ հեռու է: Քարանձավը հայտնաբերել են շինարարները 1970-ականներին՝ ճանապարհը կառուցելու ընթացքում: Մուտքը բավական վտանգավոր է, քանի որ 30 մետր թեքությունից պետք է իջնել ցած: Ձեզ կարող է ուղեկցել հմուտ էքսկուրսավարը և բանալու օգնությամբ բացել քարանձավի դուռը: Մոզրովի քարանձավում են չեչաքարերի (ստալագմիտ) և շթաքարերի (ստալակտիտ)՝ աշխարհում թվով ամենամեծ կուտակումները: Այն ձևավորվել է տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, երբ ջուրը սկսել է հոսել կրաքարերի ճաքերով դեպի ներս՝ փորագրելով ներկայիս քարայրե պատկերները:

Մոզրովի քարանձավ

Համայնապատկերը՝ «360° Stories»-ից

Արջերի և Մագելի քարանձավներ

Վայոց ձորի լեռնային տեղանքը հարուստ է քարանձավներով: Հայաստանի Հանրապետության կառավարությունն աշխատում է այս տարածքները զարգացնելու ուղղությամբ՝ դրանք զբոսաշրջային ուղղություններ դարձնելու նպատակով: Թեև անհնար է թվարկել Հայաստանի բոլոր քարանձավները, այդուհանդերձ, Վայոց ձորում կան մի քանի այլ քարանձավներ: Դրանցից մեկը Մագելի քարանձավն է, որի մուտքը Նորավանք տանող ճանապարհից է: Այն բնակեցված է եղել դեռևս պղնձե դարաշրջանից սկսած (մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներ) և պարունակում է 10-14-րդ դարերի արտեֆակտներ: Մագելի քարանձավում են բնակվում չղջիկների որոշ տեսակներ, որոնցից շատերը՝ որպես վտանգված կենդանատեսակներ, գրանցվել են Հայաստանի Կարմիր գրքում, Բնության պահպանության միջազգային միության վտանգված կենդանատեսակների Կարմիր ցուցակում: Ջանքեր են գործադրվում քարանձավը և վերջինիս էկոլոգիան պահպանելու համար: Տարածաշրջանում հայտնի է նաև Արջերի քարանձավը, որը երեք կիլոմետր խորություն ունի: *Այս քարանձավներն այցելելուց առաջ վստա՛հ եղեք, որ Ձեզ ուղեկցում է հմուտ և պատրաստված էքսկուրսավար:

Բնական տեսարժան վայրեր