ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 39

Ջերմուկի հայտնի բնական աղբյուրներից մեկը

Լուսանկարը՝ «ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ-ի

)

Հանքային ջրի աղբյուր Ջերմուկում

Լուսանկարը՝ Լիզ Սեդարի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Ջերմուկ քաղաքը հայտնի է իր բնական տաք աղբյուրներով, հանքային ջրով և ձմեռային սպորտաձևերի համար նախատեսված հարմարություններով:Ընկղմվե՛ք Ջերմուկի հանգստացնող և բուժիչ աղբյուրներում ու հանքային լողավազաններում:Հնագիտական պեղումների շնորհիվ պարզվել է, որ այս տարածաշրջանը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակներում: Միջնադարյան քարե լողավազանի ավերակները փաստում են, որ տեղաբնակները հարյուրավոր տարիներ ի վեր օգտվել են Ջերմուկի հանքային ջրերից:Ջերմուկում գործում է ճոպանուղի, որ կառուցվել է 2007 թվականին և աշխատում է ողջ տարվա ընթացքում:Դուք կարող եք ճոպանուղով բարձրանալ 2480 մետր վեր, ձմռանը վարձակալել դահուկներ կամ սնոուբորդ և սահել երկու սահուղիներով դեպի վար: Քաղաքի անունը, որ բառացիորեն նշանակում է «տաք հանքային աղբյուր», Ձեզ կարող է ծանոթ

Ջերմուկ

լինել: Հավանաբար Հայաստանում անցկացրած Ձեր հանգստի ընթացքում փորձել եք Ջերմուկի ջրերը:Ջերմուկում է գտնվում Հայաստանի ամենահայտնի «Ջերմուկ» հանքային շշալցված ջրերի գործարանը:

Բնական տեսարժան վայրեր