ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 38

«Գնիշիկ» համայնքային պահպանվող տարածք

Եթե ցանկանում եք Գնիշիկում շրջել էքսկուրսավարի ուղեկցությամբ, ապա կարող եք վարձել անտառապահներից մեկին, որ ուղեկցի Ձեզ քայլարշավի ընթացքում, կամ կարող եք նրա հետ մեքենայով շրջել արահետներով: Անտառապահները Ձեզ կտանեն դեպի դիտակետեր, որպեսզի թռչնասլաց բարձունքից զմայլվեք դեպի Նորավանք վանական համալիր բացվող տեսարանով: Անտառապահներն ունեն նաև ստորջրյա ժայռերից դեպի հովիտ վազող բեզոարյան այծերին գտնելու մեծ փորձառություն:Նրանք Ձեզ կօգնեն զննել տեղանքը հզոր հեռադիտակների օգնությամբ:

Բեզոարյան այծերն այս տարածաշրջանի բնիկներն են, որ հանդիպում են նաև Հարավային Ասիայի տարածքներում:

Կովկասի, Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և Ասիայի տարածքներում: Չափահաս նոխազի (արու այծ) եղջյուրի երկարությունը կարող է հասնել մինչև չորս ոտնաչափ երկարության, գրեթե նույնքան, որքան նրանց մարմինն է: Նոխազների եղջյուրը ձգվում է դեպի վեր և ետ՝ կամարաձև: Բեզոարյան այծերն ապրում են լեռնային տարածքներում, սնվում են լեռների ստորոտներում աճող բույսերով և թփերով:

Բնական տեսարժան վայրեր

Կարդալ ավելին

Իսկ Դուք գիտե՞ք…