ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 36

Հայաստանը բնական ռեսուրսներով հարուստ երկիր է: Այն ունի հետաքրքիր վայրի բնություն, բնական գեղեցիկ լանդշաֆտներ, զանազան էկոլոգիական գոտիներ և միկրոկլիմա: Վայոց ձորը, գտնվելով Հայաստանի հարավում, ունի լեռնային և ժայռոտ տեղանք, զիգզագաձև, ոլորապտույտ գետեր, առվակներ և փարթամ բուսականություն:

Արշավե՛ք Վայոց ձորի բնական արգելոցներում կամ պահպանվող տարածքներում՝ տեսնելու մոխրագույն լեռները, լողալու տաք աղբյուրներից մեկում կամ մի ակնթարթ հետևելու անորսալի բեզոարյան այծի ցատկին: Ցանկանու՞մ եք արշավել կամ զբոսախնջույք կազմակերպել ջրվեժի մոտ, Վայոց ձորի բնական տեղանքը կապահովի Ձեր հիանալի ժամանցը:

Լուսանկարը՝ Հայկ Մելքոնյանի

Բնական տեսարժան վայրեր