ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 34

Զորաց եկեղեցին իրապես 14-րդ դարի եզակի կառույց է, որի նման երկրորդը չկա Հայատանում: Եկեղեցու արևմտյան մուտքը բաց է, չունի ներքին փակ դահլիճ: Կառույցի ճարտարապետական յուրօրինակ առանձնահատկությունն այն է, որ բացակայում են ավանդական թաղակապ դահլիճը և գմբեթավոր առաստաղը: Տանիքածածկ են միայն եկեղեցու արևելյան խորանը և հարակից երկու ավանդատները:

Քայլ՛եք դեպի խորան և կնկատեք վերջինիս արտասովոր բարձրությունը: Ուսումնասիրողները կարծում են, որ այն կառուցվել է ձիերին թամբած զինվորների համար: Այդպես նրանք կարող էին հանգիստ իջնել ձիերից կամ մնալ թամբած և ստանալ իրենց օրհնությունը նախքան ճակատամարտ մեկնելը:

Այս ժամանակաշրջանում հայ իշխանները կառավարել են մոնղոլների տիրապետության ներքո և զորակցել են նրանց մամլուքների և թուրք ցեղերի դեմ մղվող պայքարում:

Զորաց եկեղեցի

Համայնապատկերը՝ «360° Stories»-ից

Խաչքար-շիրմաքար

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Զորաց եկեղեցի

Պատմական տեսարժան վայրեր

Կարդալ ավելին

Զորաց եկեղեցին

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Մոնղոլները ստեղծել են պատմության ամենաընդարձակ կայսրություններից մեկը, որի սահմանները ձգվել են Խաղաղ օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծով: 13-14-րդ դարերի ընթացքում մոնղոլները կապեր են ունեցել հայ իշխանների հետ այն հողերում, որոնք համապատասխանում են ներկայիս Հայաստանի տարածքին:

Իսկ Դուք գիտե՞ք…