ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 30

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք

Համայնապատկերը՝ «360° Stories»-ից

Վանքը կառուցել է իշխան Էաչի Պռոշյանը, իսկ վանքի կառուցումը ավարտին է հասցրել նրա որդին՝ Ամիր Հասանը, 1321 թվականին՝ հոր մահից երեք տարի անց: Եկեղեցին կառուցվել է ֆելզիտ քարով: Ֆելզիտը հրաբխային նուրբ քար է, որ հիմնականում ունենում է սպիտակ կամ բաց մոխրագույն երանգ:

Գմբեթավոր դահլիճ տիպին պատկանող եկեղեցին ներսից խաչաձև է, արտաքինից՝ քառակուսի: Այն աչքի է ընկնում տիպային քանդակներով, որոնք որոշ գիտնականներ

վերագրում են 13-րդ դարի նկարիչ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկին, որ հեղինակել է նաև Նորավանքի զարդաքանդակները: Երկու խորաքանդակ,

որոնցից մեկը պատկերում է Էաչի իշխանին, մյուսը՝ Ամիր Հասանին որսի ժամանակ, այժմ համապատասխանաբար ցուցադրված են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում և Հայաստանի պատմության թանգարանում:

Երբ 1340-ական թվականներին փակվել է Գլաձորի համալսարանը: Սպիտակավորը դարձել է այս տարածաշրջանի կրթամշակութային կենտրոնը, որի ներսում գործել է նաև գեղագրության կենտրոն: Բազմաթիվ ձեռագիր մատյաններ այստեղ են գրվել: Վանքում հայտաբերված ամենից արտասովոր գտածոն մի արձանագրություն է, որտեղ հիշատակվում է մի հայ, որը հողատարածք է գնել ազգությամբ հրեա մի բնակչից: Միջնադարում հրեաներին ընդհանրապես արգելել են սեփականություն ունենալ: Արձանագրությունը, ի լրումն Եղեգիսում գտնվող հրեական գերեզմանատան, հնարավորություն է տալիս ենթադրելու, որ այդ ժամանակահատվածում հրեաներն ազատության որոշակի մակարդակ են ունեցել հայկական տարածքներում:

Yeghegis, may suggest that Jews experienced an unusual level of freedom in Armenian territory at this time.

Պատմական տեսարժան վայրեր

Ժամանակների միախառնում

1987 թվականին Սպիտակավոր վանք են տեղափոխվել 20-րդ դարի հայ ականավոր պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները: Նժդեհը եղել է Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, հայկական հողերի համառ պաշտպան Բալկանյան առաջին պատերազմի,ինչպես նաև Առաջին և Երկրորդ

Կարդալ ավելին

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքը

Լուսանկարը՝ Վլադիմիր Գրիգորյանի «ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ