ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 28

Օրբելյանների քարավանատունը Համայնապատկերը՝ «360° Stories»-ից

Մետաքսի ճանապարհը միջնադարյան առևտրային ուղի էր, որից օգտվել են վաճառականները, առևտրականները և հետախույզները՝ իրենց ապրանքները վաճառելու, հնագույն Հայաստանը կտրել-անցնելու նպատակով: Քարավանատները, որոնցից մեկը այժմ կարող եք տեսնել, ապահովել են Մետաքսի ճանապարհով անցնող հոգնած ճամփորդների և նրանց անասունների գիշերակացը:

Օրբելյանների քարավանատունը կառուցվել է բազալտ քարով 1326-1327 թվականներին, հետագայում՝ 1332 թվականին, ընդարձակվել է: Այն կազմված է քարայրային ընդարձակ կենտրոնական դահլիճից, որն ունի կամարակապ երկու մույթ: Մի պահ պատկերացրե՛ք անասունների և մարդկանց միախառնված տեսարանները և ձայներն այս երկար ու մութ դահլիճում: Քարավանատունն ավերվել է 17-րդ դարում, այնուհետև՝ խորհրդային շրջանում, վերականգնվել է և համարվում է Հայաստանում լավ պահպանված քարավանատան օրինակներից մեկը:

Օրբելյանների քարավանատունը

Պատմական տեսարժան վայրեր

Կարդալ ավելին

Ուշադի՛ր եղեք…

Նախքան քարավանատուն մտնելը տեսե՛ք դռան բարավորի պարսկական արձանագրությունը, ըստ որի՝ շինարարական աշխատանքներն իրականացվել են 1326-1327 թվականներին: Մտե՛ք ներս և դռան աջ կողմում կնկատեք հայկական մի արձանագրություն: Միջնադարյան արձանագրությունները, ինչպիսին սա է, տարածված են եղել կառույցների շինարարությունը ֆինանսավորող բարերարների շրջանում: Նրանք այս կերպ ցույց են տվել իրենց զորությունը և հարստությունը: Հայկական արձանագրությունը վկայում է, որ Չեսար Օրբելյան իշխանը և իր ընտանիքը կառուցել են (ամենայն հավանականությամբ վերակառուցել են) այս քարավանատունը 1332 թվականին՝ Աբու Սայիդ Բ խանի օրոք (խանություն, որ իշխել է Մոնղոլական կայսրության հարավարևմտյան շրջանում):