ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 26

Սուրբ Աստվածածին եկեղեցու արտաքին տեսքը

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Ձեր ճամփորդությունը դեպի Վայոց ձոր ամբողջական չի լինի, եթե չայցելեք Արենի-1 քարանձավից քիչ հեռու՝ կիրճում գտնվող խորհրդանշական դարձած միջնադարյան այս վանական համալիր: Մոխրագույն ժայռերը շրջապատում են Նորավանքի եկեղեցիները և վանական դահլիճները՝ կառուցված 9-14-րդ դարերում: Համալիրը կազմված է մի շարք եկեղեցիներից, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր դամբարան-մատուռ, ինչպես նաև վանական այլ շենքեր և կառույցներ:

Շինարարական հիմնական աշխատանքները սկսվել են 13-րդ դարում, երբ Օրբելյանների իշխանական տան ներկայացուցիչ Մեծ իշխան Լիպարիտի որդին՝ Էլիկում իշխանը, պատվիրել է Սուրբ Ստեփանոս եկեղեցու կառուցումը: Նորավանք համալիրի շենքերը փոխարինել են ավելի վաղ կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցուն (ենթադրաբար կառուցված 9-րդ դարում) և Սուրբ Փոկաս մատուռին: Օրբելյանները Նորավանքը դարձրել են իրենց իշխանության հոգևոր կենտրոնը: Վերջինս Տաթևի վանական համալիրի (այժմյան Սյունիք) հետ համարվում է Սյունիքի թեմի հոգևոր սիրտը:

Օրբելյան իշխաններից շատերը թաղված են Նորավանքում: Անպայման այցելե՛ք Սուրբ Գրիգոր դամբարան-մատուռ՝ տեսնելու Օրբելյան իշխանների և նրանց ընտանիքների անդամների տապանաքարերը: Էլիկում Օրբելյան իշխանի շիրմաքարի վրա փորագրված է մեդալիոն կրող ննջող առյուծ: Արձանագրությունում կարդում ենք.

«Զգեղեցկատիպն Էլիկում, որդի մեծի Տարսաիճի, որ առոյծաւրէն խրոխտ մռընչէր ընդէմ այլասեռ (օտար) գնդին։ Աղաչեմ յիշել զաղօթս»։

Նորավանք վանական համալիր Համայնապատկերը՝ «360° Stories»-ից

Նորավանք վանական համալիր

Պատմական տեսարժան վայրեր