ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 25

13-րդ դարի միջնադարյան կամուրջ

Միջնադարյան այս կամուրջն անցնում է Արփա գետի վրայով և գտնվում է Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածում՝ Ագարակաձոր գյուղի շրջակայքում: Կամուրջի մասին սակավ տեղեկություններ են պահպանվել, բայց, ըստ ավանդազրույցի, այն կառուցել է Պռոշյան իշխաններից մեկը՝ գետեզրին գտնվող իր պալատի մուտքն առավել մատչելի դարձնելու համար: Այժմ հովիվներն այդ կամուրջով են տեղաշարժում իրենց անասունների հոտերը: Կամուրջը Դուք կնկատեք մոտակա խճուղով անցնելիս, բայց տեղացիները Ձեզ կարող են օգնել ավելի ճիշտ կողմնորոշվել:

Բարձրացե՛ք կամրջի ամենաբարձր կետը, որը կառուցված է սլաքաձև կամարի պես, և զմայլվե՛ք շրջակա փարթամ բնապատկերներով:

Պատմական տեսարժան վայրեր