ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 24

Եբրայերեն արձանագրություններով տապանաքարեր

Լուսանկարները՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Հրեական գերեզմանատուն Եղեգիսում

Այժմ Հայաստանը նախ և առաջ ճանաչում են որպես քրիստոնյա երկիր՝ թագավորություններից առաջինը, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Հատկանշական է, սակայն, որ այս երկրում կա զարմանալի քանակությամբ կրոնական բազմազանություն: Միջին դարերում Մետաքսի ճանապարհով Հայաստան և Վայոց ձոր են եկել տարբեր մշակույթների և հավատքի մարդիկ:

Հրեական գերեզմանատան՝ 1266-1337 թվականներին վերագրվող տապանաքարերը պատկանում են հրեական փոքր համայնքին, որն ապրել է միջնադարյան քաղաք Եղեգիսում: Դժբախտաբար, միջնադարյան Հայաստանի հրեական և կրոնական ու էթնիկական նմանատիպ մյուս համայնքների վերաբերյալ պատմական վկայությունները սակավ են:

Տապանաքարերից շատերի վրա կարելի է կարդալ եբրայերեն արձանագրություններ, ինչպես նաև աստվածաշնչյան և թալմուդյան տողեր: Հանգուցյալների մի մասի անունները մեծ տարածում են ունեցել Իրանի հրեաների շրջանում, որից կարելի է ենթադրել, որ այս համայնքն իրանական ծագում է ունեցել:

Պատմական տեսարժան վայրեր

Եբրայերեն արձանագրություններով տապանաքարեր

Լուսանկարները՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ