ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 22

Ուլգյուրի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ուլգյուրի Սուրբ Աստվածածին եկեղեցին թվագրվում է 11-14-րդ դարերով: Այն հետաքրքիր փոքրիկ շինություն է, ունի ուղղանկյուն հատակագիծ: Եկեղեցու շրջակայքում կարելի է տեսնել երկու վիշապաքար՝ հնագույն վաղքրիստոնեական շրջանի գլանաձև քարե քանդակներ, որոնց վրա պատկերված են թռչնակերպ արարածներ և առեղծվածային վիշապ: Վիշապաքարեր սովորաբար տեղադրել են աղբյուրների մոտ: Վերոնշյալ երկու վիշապաքարերը հետագայում վերածվել են խաչքարերի (1001 և 1199 թվականներ):

Ուլգյուր գյուղում է ծնվել հայտնի ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկը: Եկեղեցու գերեզմանատանն են թաղված Մոմիկի ծնողները, եղբայրը, նրա կինը և երկու երեխաները: Այս տապանաքարերի, ինչպես նաև մերձակա հնագիտական տարածքներում հայտնաբերված արձանագրությունների օգնությամբ փորձագետները վերակազմել են Մոմիկի տոհմածառը:

Տապանաքարեր Ուլգյուրում

Լուսանկարը՝ Ռիկ Նեյի, «ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ

Խաչքարեր Ուլգյուրում

Լուսանկարը՝ Ռիկ Նեյի, «ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ

Սուրբ Աստվածածինը և շրջակա խաչքարերը

Լուսանկարը՝ «ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ-ի

Պատմական տեսարժան վայրեր