ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 16

Վայոց ձորն իր տեղանքներով գրավում է պատմության սիրահարներին: Բնական ռեսուրսների առատությունը՝ օբսիդիան, տուֆ, բազալտ, բերրի հողը, մարզի միջով հոսող գետերն ու առվակները վկայում են, որ այս տարածքը դեռևս 6000 տարի առաջ բնակեցված է եղել: Ներքոնշյալ պատմական հուշարձանները պատկանում են հնագույն հազարամյակներից մինչև միջնադար հասնող ժամանակաշրջանին: Որոշե՛ք ինքներդ՝ ցանկանում եք ուսումնասիրել 13-րդ դարով թվագրվող եկեղեցու ավերակները, թե բարձրանալ միջնադարյան ամրոցի պարիսպն ի վեր, միևնույն է՝ Վայոց ձորում կայցելեք վայրեր, որոնք հարուստ պատմություն ունեն:

Միջնադարյան խաչքարեր երեք աստիճանի դիզայնով

Լուսանկարը՝ Հայկ Մելքոնյանի

Պատմական տեսարժան վայրեր