ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 13

Արդեն բավականաչափ խմե՞լ եք, բացահայտե՛ք տարածաշրջանի արհեստագործական ավանդույթները՝ ատաղձագործությունը, քարի փորագրությունը, գորգագործությունը: Վայոց ձորի մարզում կարող եք ականատես լինել և ինքներդ փորձել կամ գործնականում կիրառել մշակութային ավանդույթների բազմազանությունը: Հետևե՛ք խաչքարագործ վարպետի աշխատանքին, տեսե՛ք, թե նա ինչպես է գեղեցիկ զարդանախշեր փորագրում հրաբխային ֆելզիտի և բազալտի վրա, կամ ինչպես են տեղացի կանայք լավաշ (հայկական ավանդական բարակ հաց) թխում գետնի մեջ փորված թոնիրում: Տեղացի շատ մասնագետներ ուրախությամբ են ցուցադրում իրենց հմտությունները և արտադրանքը:

Արհեստագործական այս ավանդույթներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Վայոց ձորի մարզի թանգարաններում: Եղեգնաձորի մարզային պատմության թանգարանում կարող եք ուսումնասիրել հնագիտական գտածոները, դիտել ազգագրական հավաքածուները, որոնք առավել արդի ավանդույթների վավերագրերն են: Եթե Դուք ժամանակակից արվեստի սիրահար եք, ապա անպայման այցելե՛ք Եղեգնաձորի և Ջերմուկի պատկերասրահներ:

Շտապե՛ք Վայոց ձորի մարզ՝ բացահայտելու Ձեր մշակութային և ստեղծագործական հմտությունները:

Խաչքարագործն աշխատելիս

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան

ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Մշակույթ (տեսանյութ)

Կանայք լավաշ են թխում թոնրի շուրջ

Լուսանկարը՝ Արա և Սոսի Մածունյանների, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Բացահայտել մշակույթը. Վայոց ձորի մշակութային արժեքները