ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 10

Միջնադարում Վայոց ձորը հյուրընկալել է Մետաքսի ճանապարհի ճամփորդներին, ինչպես նաև հայկական հզորագույն իշխանատների ներկայացուցիչներին: Այդպիսին էին Պռոշյանները և Օրբելյանները, որ կառուցել են եզակի նշանակության բազմաթիվ միջնադարյան եկեղեցիներ, ամրոցներ և քարավանատներ (իջևանատներ՝ Մետաքսի ճանապարհով անցնող ճամփորդների և իրենց անասունների համար):

Իշխանական ուժի և առևտրային կենտրոն լինելուց բացի՝ Վայոց ձորը հայտնի էր նաև իր Գլաձորի համալսարանով: Վերջինս Հայաստանի ամենահին կրթական հաստատություններից էր: Համալսարանում դասավանդվում էին աստվածաբանություն, փիլիսոփայություն, աստղագիտություն և երկրաչափություն: Այժմ կարելի է այցելել Թանահատի վանք, որտեղ էլ ենթադրաբար գտնվել են համալսարանը և վերջինիս նվիրված թանգարանը:

Միջնադարյան խաչքարեր

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Թանահատի վանք

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Օրբելյանների քարավանատունը

Լուսանկարը՝ Վլադիմիր Գրիգորյանի, «ԱՄԱՓ» Մարդկային Զարգացման ՀԿ

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Նորավանք վանական համալիր

Լուսանկարը՝ Սոսի և Արա Մածունյանների, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Millennia of History: Vayots Dzor Through the Ages

Հազարամյակների պատմություն.Վայոց ձորի մարզը դարերի ընթացքում