Բացահայտեք Դսեղի բնության և պատմության ժառանգությունը | Page 4

Ինչ է Ձեզ սպասում 146 կմ Ճանապարհի վերջում µ³ó³Ñ³Ûï»ù µÝáõÃÛ³Ý ¨ å³ïÙáõÃÛ³Ý Å³é³Ý·áõÃÛáõÝÁ   Սկսեք Ձեր ճամփորդությունը Երևան-Թբիլիսի խճուղուց դեպի Դսեղ համայնք տանող գեղատեսիլ ճանապարհով, կհայտնաբերեք Դսեղ Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքի գեղեցկությունը: Այս ճանապարհը Ձեր առջև կբացի սուբալպյան մարգագետինների, վեր հառնող լեռների և ձորերի չնաշխարհիկ տեսարաններ, որոնց հաջորդում են սաղարթախիտ և փշատերև անտառները: Յոթերորդ կիլոմետրի վրա կհասնեք համայնքի հրապարակ, որտեղ էլ կգտնեք Այցելուների կենտրոնը՝ մի շեմ, որի ետևում գտնվում է հաջորդապես փոփոխվող լանդշաֆտը:   Մուտք գործելով Բնության կենտրոն կհայտնաբերեք Դսեղ ԿԹՏ-ում տարածված տեսակների տպավորիչ բազմազանությունը: Ինտերակտիվ տեղեկատվական վահանակները, խաղերն ու վիկտորինաները, Դսեղի լանդշաֆտի մակետները այցելուներին հնարավորություն կտան վայելելու բնության պարզ նախշերը: Կենտրոնն առաջարկում է զանազան ծառայություններ սկսած տեղեկատվության տրամադրումից (տեսարժան վայրեր, բնական արահետներ, հացուկացեր, վրանային արշավներ) ընդհուպ մինչև պլանավորված էկո-տուրեր (թռչնադիտարկում, արշավներ, էքստրեմալ տուրեր), ինչպես նաև տեղական դպրոցների և բնապահպանական խմբերի համար նախատեսաված հետաքրքիր կրթական ծրագրեր և տեսաշարեր (բնության և մշակութային արժեքների մասին): Նախապես մշակված բնական արահետները սկսվում են հենց Դսեղի ամենակենտրոնից՝ սրտից: Անկախ ձեր նախասիրությունից և մասնագիտությունից այս արահետների երկայնքով անպայման կգտնեք այն ամենը, ինչը կշարժի Ձեր հետաքրքրությունը. բազմազան տպավորիչ լանդշաֆտներից մինչև հազվագյուտ ու աչքի ընկնող վայրի բնաշխարհ: Արահետները նախատեսված են միայն ոտքով քայլելու համար: What You'll Find at the End of the 146 Road You'll discover the beauty of Dsegh Important Bird Area as you begin your drive from the main Yerevan-Tbilisi Highway down the scenic road to Dsegh community. This road will give way to breathtaking views of the subalpine meadows, rising mountains and gorges interspersed with broad-leaved and coniferous forests. At 7 th km you will reach the community square where you will see the Nature Visitor Center – a threshold for connecting to the ever-changing landscape beyond. Slither into the Visitor Center to discover the staggering variety of species living in Dsegh IBA and its natural wonders. Interactive information products, replicas of Dsegh landscapes and challenging quizzes offer its visitors an opportunity to experience nature's basic patterns. The Center can offer a range of services, from information for self-guided tourists on local attractions and places of interest (such as trail maps, camp sites, B&Bs, etc.), as well as birdwatching and extreme tours, excursions, to interesting education programs and slideshows (about natural or cultural history) for local school and environmental groups. A number of interpretive nature trails can be accessed from the community area and the trailhead located behind the Nature Center's building. Whether a curious outdoor enthusiast or a professional naturalist, you will find much to challenge your interests along these trails – from varied breathtaking landscape views to rare and outstanding wildlife. Only foot traffic is permitted on the trails.