SmartMag Issue 9 | Page 8

Jab, Jab, Jab, Right Hook: How to Tell Your Story in a Noisy Social World, Գերի Վեյներչուկ

Այս գիրքը content (բովանդակային) մարքեթինգի և հասարակական լրատվության ռազմավարության մշակման աստվածաշունչն է։ Իմ թիմի յուրաքանչյուր նոր անդամ պիտի այն կարդա։ Յուրաքանչյուրը, ով հետաքրքրված է պարզել՝ ինչպես կարելի է կապ հաստատել լսարանի հետ իրեն հատուկ լեզվով։ Սա կարևոր գիրք է ոչ միայն մարքեթոլոգների, այլև ձեռնարկատերերի կամ բիզնես առաջնորդների համար, ովքեր ցանկանում են հզոր թվային կոնտենտ ստեղծել, այնպես որ այն արժեք ավելացնի։

Մեգըն Բյորք, oCornell-ի CMO

Meditations, Մարկուս Աուրելիուս

Եթե երբևէ փնտրեք գրառում առաքինության, համեստության, բարոյականության, իմաստության, ազատության կամ առաջնորդության մասին, կարդացեք այս գիրքը։ Լի հզոր մոտեցումներով՝ Meditations-ը հետազոտություն է այն մասին, թե ինչպես ազնիվ լինել ինքդ քեզ հետ և արտաքին գործոնների ազդեցությանը չենթարկվել։

Ջոնաթան Ռիգեվ, The Farmer’s Dog-ի (տնային կենդանիների թարմ սննդի առաքմամբ զբաղվող ընկերություն) համահիմնադիր

Մեգըն Բյորք, oCornell-ի CMO

Catch-22, Ջոզեֆֆ Հելլեր

Այս գիրքը զինվորական կյանքի սև հումորի ու աբսուրդի, պատերազմի ընթացքում պայքարի և մահվան անիմաստության մասին է։ Ես այն վերընթերցել եմ մի քանի անգամ Իրաքում ծառայելիս։

Մարկ Ալաքա, Signafire-ի CEO

Մեգըն Բյորք, oCornell-ի CMO