SmartMag Issue 9 | Page 7

10 բիզնես գրքեր, որոնք CEO-ները չեն կարողանում վայր դնել

Ամենահաջողակ մարդիկ սովորաբար ամեն օր մարզում են անհրաժեշտ սովորույթները և աշխատում ինքնազարգացման վրա, որին հաճախ գրքերի միջոցով են հասնում։ Եթե ցանկանում եք հղկվել կարդալու միջոցով, Ձեզ ենք առաջարկում 10 գիրք, որոնց միջոցով մի շարք գործադիր տնօրեններ իմաստություն են ձեռք բերել։

The No Asshole Rule, Ռոբերտ Սաթթոն

Gfycat-ում ճիշտ մշակույթը ստեղծելու իմ ոգեշնչումը ստացել եմ Սթենֆորդյան դասախոս Ռոբերտ Սաթթոնից։ Թունավոր մարդիկ նորարարությունը ոչնչացնում են և տեղ չունեն իմ ցանկացած թիմում։ Պատկերացրեք որքան հաջողված կլիներ Uber-ը, եթե հետևեր այդ կանոնին։ Ռիչարդ Ռաբաթ, Gfycat-ի օգտատերերի կողմից ստեղծվող Gif հարթակի CEO