SmartMag Issue 9 | Page 5

PKS-ը հնարավորություն է տալիս ծրագրավորողներին ստեղծել այնպիսի ծրագրեր, որոնք հեշտությամբ կարելի է տեղադրել VMware-ի համակարգչային ծրագրով աշխատող սերվերների վրա կամ Google-ի «ամպերում»:

Այս գործարքը շահավետ է բոլորի համար. Google-ը ստանում է VMware-ի հաճախորդներին, որոնք ներառում են աշխարհի խոշորագույն ընկերություններից շատերին: VMware-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում հեշտությամբ մուտք գործել Google-ի ամպ, ներառելով արհեստական ինտելեկտով աշխատող ծառայությունները ծրագրավորողների համար: Եվ Pivotal-ը ավելի հեռանկարային է դառնում այս երկու ընկերությունների հետ:

Kubernetes-ը գերժամանակակից ծրագրավորող տեխնոլոգիա է, որը առաջին անգամ ներկայացվել է Docker-ի կողմից, որն էլ իր հերթին մեկ մլրդ դոլար արժողությամբ ընկերություն է:

«Կոնտեյներների» մեջ ծրագրավորողները կարող են տեղադրել իրենց ծրագրերը: Նրանք ապահովում են, որ այդ ծրագրերը նույն կերպ աշխատեն անկախ նրանից ինչով են աշխատում՝ նոթբուք, սերվեր, թե տվյալների կենտրոններ կամ ամպային պլատֆորմներ: Kubernetes-ը այդ «կոնտեյներների» կառավարման ամենատարածված ձևն է:

Kubernetes-ը ծանր հարված է, Google-ի մրցակիցների՝ Microsoft-ի և Amazon-ի համար, այդ պատճառով նրանք որոշում են օգտագործել այն իրենց «ամպերում»: Սակայն Google-ը որպես Kubernetes- ի գյուտարար չի համաձայնում:

PKS-ը հնարավորություն է տալիս ծրագրավորողներին գրել կոդը, մինչդեռ Kubernetes-ը կառավարում է «կոնտեյներները»: Kubernetes-ը պարզեցնում է ծրագրերի աշխատանքը, որոնք պետք է գործեն լայն ծավալներով:

Երեք գործընկերների միավորումը կարող էր պարտության մատնել ոչ միայն Amazon-ին, այլ նաև «ամպի» այլ խաղացողներին: