SmartMag Issue 9 | Page 41

Հիմա՝ ավելի պարզ:

SmartCapital-ը մեկնարկում է իր թվով 2-րդ և Հայաստանում 1-ին անգամ իրականացվող նախագիծը՝

SmartFirm-ը, որը կոչված է բացահայտելու ձեր երազանքի կազմակերպության ներքին աշխարհը: Հայացք՝ ներսից՝ սուր քննադատություններով և անթաքույց առավելություններով, աշխատանքային անցուդարձով ու բրենդի յուրահատկություններով ուրվագծված, որը թույլ կտա բացահայտելու իրական պատկերը, համեմատելու սեփական պատկերացումներն ու այն, ինչ կա:

Մեր տեսախցիկը կֆիքսի մթնոլորտը, մենք կբացահայտենք տրամադրվածությունն ու այն, ինչը գտնվում է մեդիայից այն կողմ:

Հետևե՜ք և բաց մի՛ թողեք հաջողակ ու ցանկալի կազմակերպություններում մեր շրջայցի ու նորանոր բացահայտումների անուղղակի մասնակիցը դառնալու ձեր smart հնարավորությունը: