SmartMag Issue 9 | Page 27

* Ուրսուլա Բերնս

Ուրսուլա Բերնսը ավարտելով իր ուսումը Նյու- Յորքի պոլիտեխնիկական համալսարանում, սկսում է որպես պրակտիկանտ աշխատել ԱՄՆ-ի Xerox ընկերությունում: Աղջկա ջանքերը գնահատվում են և նրան ընդունում են որպես օգնական: Բայց մինչև 32 տարեկան նա այնտեղ զբաղեցնում է միայն ցածր պաշտոններ:

10 տարի հետո նրա աշխատանքը վերջապես պարգևատրվում է: Նա դառնում է գլոբալ զարգացման փոխնախագահ, և հիմա, Ուրսուլան Xerox-ի գործադիր տնօրենն է:

* Գաբրիել Ժեսուս

Բրազիլացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթի» -ի (ամենահայտնի ակումբներից մեկի) հարձակվող Գաբրիել Ժեսուսը, 2014 թ. -ին Աշխարհի խաղերից առաջ, փող աշխատելու համար ոտաբոբիկ ներկում էր ճանապարհների վրա դրված նշանները:

Այդ ժամանակ նա դիտում էր հեռուստատեսությամբ իր սիրելի թիմի խաղը և իր դիմաց նպատակ դրեց, որ մի օր նա կխաղա իր երկրի հավաքականի կողմից: Եվ դա նրան հաջողվեց: Հիմա Գաբրիելը շաբաթական 80 հազար դոլար է վաստակում և հանդիսանում է առավել խոստումնալից խաղացողներից մեկը: