SmartMag Issue 9 | Page 23

Բերթ. «Հիանալի ծրագրող ու ժամանակի մենեջեր ես, ես լիովին վստահում եմ քեզ»։

Ջեննի. «Շնորհակալ եմ, Բերթ։ Ուրախ եմ դա քեզնից լսել։ Պիտի խոսենք իմ վարձատրության ծրագրի մասին։ Ուրախ եմ ստանձնել այս գործը, այն մեծ քայլ է, որը արդարացնում է իմ դերի ու վարձատրության ծրագրի վերանայումը»։

Բերթ. «Շատ բարի, արդար խնդրանք է։ Բայց դա կանենք միայն նոր պարտականություններդ ստանձնելուց հետո»։

Ջեննի. «Ես պատրաստվում եմ խնդրանքս առաջ մղել, Բերթ։ Եթե նոր աշխատող վարձես, նա չի սպասի երեք ամիս վարձատրվելու համար, այլ կվարձատրվի իր պաշտոնին համապատասխան հենց առաջին օրվանից սկսած»։

Բերթ. «Հիանալի է, որ այսպես բանակցում ես մատակարարների հետ, բայց ցավալի, երբ դա ինձ հետ ես անում»։

Ջեննի. «Իմ բանակցությունների 99 %-ը մատակարարների հետ է։ Ես որոշ գաղափարների մասին կմտածեմ, դու իմ ներկայիս վարձատրության ծրագիրը նայիր և մենք շուտով կհանդիպենք»։

Բերթ. «Եղավ, շնորհակալ եմ Ջեննի»։

* Նեյվիդը Նատալիին խնդրում է աշխատավարձի բարձրացման մասին արտադրանքի թողարկումից հետո և նոր արտադրանքի թողարկումից առաջ։

Նեյվիդ (ավագ ինժեներ). «Նատալի, կարո՞ղ ենք խոսել։

Նատալի (Նեյվիդի մենեջերը). «Իհարկե Նեյվիդ, ի՞նչ է պատահել»։

Նեյվիդ. «Ի՞նչ ես լսել x-15-ի վաճառքների մասին»։

Նատալի. «Դա անհավատալի է Նեյվիդ, որոշ խնդիրներ կան, բայց, հիմնականում մարդիկ սիրում են x-15-ը։ Ինչպես միշտ, հիանալի գործ ես արել»։

Նեյվիդ. «Շնորհակալ եմ Նատալի, մենք որոշ դժվարություններ ու վախեր ունեինք, բայց հաջողեցինք»։