SmartMag Issue 9 | Page 17

“You were too good for her anyway.” («Դու չափազանց լավն էիր նրա համար»):

Երբ որևէ մեկը խզում է կապերը ցանկացած տեսակի անձնական կամ մասնագիտական հարաբերություններում, այս մեկնաբանությունը ենթադրում է, որ նա վատ ճաշակ ունի և սխալ ընտրություն էր արել նախկինում:

Փոխարենը ասեք.“Her loss!” («Նրա կորուստն է»): Սա միևնույն աջակցությունն ու լավատեսությունն է, առանց որևէ ենթադրյալ քննադատության:

“You always…” or “You never…” («Դուք միշտ ...» կամ «Դուք երբեք ...»):

Ոչ ոք միշտ կամ երբեք չի անում որևէ բան: Այս արտահայտությունները լսելիս մարդիկ պաշտպանական և փակ են տրամադրվում ձեր հանդեպ, ինչը իսկապես վատ է, քանի որ դուք հաճախ օգտագործում եք այդ արտահայտությունները, երբ շատ կարևոր բան եք ուզում քննարկել:

Փոխարենը պարզապես նշեք, թե ինչ է արել մյուսը, որ ձեզ համար խնդիր է հանդիսանում: Ներկայացրե՛ք փաստեր: Եթե ​​վարքագծի խնդիր է, դուք կարող եք ասել, “It seems like you do this often.” («Թվում է, որ դուք հաճախ եք դա անում») կամ “You do this often enough for me to notice.” («Դու բավականաչափ հաճախ ես դա անում»):

“You look great for your age.” («Ձեր տարիքի համար լավ տեսք ունեք»):

«Ձեր տարիքի համար» արտահայտությունը որպես որակավորող շատ կոպիտ է հնչում: Ոչ ոք չի ցանկանում համեմատվել իր տարիքում գտնվող այլ մարդկանց հետ: Մարդիկ պարզապես ուզում են լինել գեղեցիկ:

Փոխարենը ասեք.“You look great” («Դուք հիանալի տեսք ունեք»): Իրական հաճոյախոսությունները որակավորման կարիք չունեն: