SmartMag Issue 9 | Page 13

Այսօր ընկետությունս ունի շուրջ 23 աշխատակիցներ աշխարհի 8 երկրներից։ Տարիների ընթացքում պարզել եմ, որ հեռակառավարվող աշխատանքը մեզ ավելի արդյունավետ է դարձնում։ Այն աշխատանքը դարձնում է հաճելի, որի արդյունքում աստիճանաբար աշխատանք-կյանք հարաբերակցությունը ավելի կատարյալ է դառնում։

Ականատես եմ եղել հեռակառավարվող աշխատանքի անցնելու հետևյալ առավելություններին։

* Տեղաշարժվելու վրա խնայած ժամանակ

ԱՄՆ-ում աշխատանքային ուղևորության վրա ծախսված ժամանակը միջինում 24.4 րոպե է։ Բայց որպես հեռակառավարվող աշխատող, ես կանոնավոր չեմ երթևեկում։ Իրականում, ես կարող եմ աշխատել ամենուրեք, լինի տանը, սրճարանում կամ նույնիսկ լողափում։ Սա օգնեց ինձ պահպանել կենտրոնացումը և երթևեկության վրա ավելի քիչ ծախսել։ Երթևեկությունը կարող է հաճելի լինել, երբ երթևեկում ենք ոչ ամեն օր, բայց երբ այն դառնում է ամենօրյա անհրաժեշտություն, այնքան էլ հաճելի չէ։

Դրամական գործոնը նույնպես կարող ենք հաշվի առնել, մենք խնայում ենք ամենօրյա երթևեկության վրա։ Մարդիկ, ովքեր խուսափում են իրենց աշխատավայրից հեռու ապրել տեղափոխության վրա խնայելու համար, իրականում կարող են ապրել իրենց երազած վայրում և միևնույն ժամանակ բավականություն ստանալ առողջ աշխատանքային կյանքից։ Նաև կարող են ավելի շատ ճանապարհորդել այս տիպի աշխատանքի դեպքում։ Կարող են փոխել երկրները, քաղաքները այնքան, որքան ուզում են։ Օրվա վերջում այն, ինչի կարիքը կունենան համացանցն է ու նոթբուքը։

* Ընդմիջումներ արեք այն ժամանակ, երբ Ձեզ հարմար կլինի։

Եթե հեռակառավարվող աշխատող եք, դուք եք Ձեր ժամանակացույցը նախագծողը։ Կարող եք ընդմիջումներ անել Ձեր նախընտրությամբ։ Ես աշխատում եմ առավոտյան, ծրագրում օրվա ընթացքում, սուրճի կանոնավոր ընդմիջումներ եմ անում, որն օգնում է ինձ ավելի լավ կյանք-աշխատանք հավասարակշռության ու արդյունավետության հասնել։

Սիրում եմ կարևոր առաջադրանքներս վաղ առավոտյան կատարել, երբ բոլորը դեռ քնած են։