SmartMag Issue 1 | Page 3

Մենք վստահ ենք, որ համադրելով միջազգային փորձն ու տեղական բիզնես միջավայրի առանձնահատկությունները՝ մենք հրաշալի բիզնես մշակույթ կկերտենք:

Ի տարբերություն այլ՝ արդեն սովորական դարձած ամսագրերի և շաբաթաթերթերի, որոնք շեշտադրում են կատարում նորությունների և իրադարձությունների վրա, SmartMag-ը առաջարկում է ընդհանուր հասկացություններ, բիզնես վերլուծություններ, ռազմավարություններ և խորհուրդներ բիզնես առաջնորդներից՝ մարդկանցից, ովքեր գործով ապացուցել են, որ իրենցից կարելի է սովորել, հետաքրքիր հոդվածներ բիզնես աշխարհից և այլն:

Այս ամենով մենք փորձելու ենք ներգրավել բիզնես աշխարհի ներկայացուցիչներին, ովքեր աճի և զարգացման են ձգտում իրենց կազմակերպություններում:

Անշուշտ, միջազգային բիզնես մշակույթը մեծ կարևորություն ունի տեղական մշակույթի զարգացման համար, և չուսումնասիրել այն անհեռատես քայլ կլիներ, սակայն, այդ ամենին զուգահեռ, չափազանց կարևոր են տեղական բիզնես մշակույթի առանձնահատկությունները: