SmartMag Issue 1 | Page 18

Համալսարանն ավարտելուս նախորդ օրը զանգ ստացա աշխատանքի տեղավորման հարցերով զբաղվող կազմակերպությունից մի աշխատանքի համար, որին երկար սպասել էի:

Վստահաբար կարող եմ ասել, որ միակը չեմ որ առնչվել է այս խնդրին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատանքի առաջարկ ստացողների մոտ կեսը (49%) անմիջապես համաձայնվում է առաջարկի տեսակին: Առավել վառ այս ամենն արտահայտվում է, երբ խոսքը առաջին աշխատանքի մասին է:

:

Ես ուշադիր լսեցի իրենց առաջարկը և մտովի անցա աշխատանքի շահեկան կողմերի վրայով: Աշխատավարձը բարձր չէր, բայց ես սկսնակ էի, և դա հենց այն էր, ինչ ակնկալում էի:

:

Առանց վարանելու պատասխանեցի, - "Ես համաձայն եմ":

Անցան ամիսներ կամ, նույնիսկ, տարիներ, մինչ ես գիտակցեցի՝ ինչ մեծ սխալ եմ գործել, որ չեմ քննարկել աշխատավարձս: Ես նույնիսկ չեմ մտածել, որ կարող էի:

Աշխատելով նման պայմաններում՝ մի պահ հասկացա, որ մնացել եմ գամված իմ՝ ցածր եկամուտով աշխատանքին:

:

Քանի որ Ձեր մասնագիտական աճն ու հետագա աշխատանքային առաջարկները շատ դեպքերում պայմանավորված են լինում ներկայիս աշխատանքով և աշխատավարձով, առաջին ընտրությունը կարող է երկար ժամանակով վնաս հասցնել Ձեզ:

: