SmartMag Issue 1 | Page 17

Ինչպես 0 եկամուտ ունեցող կազմակերպությունից վերածվել բազմամիլիոնանոց եկամտով կազմակերպության

Մի քիչ թափթփված գրասենյակ

Ի՞նչ տեսք եք ուզում, որ ունենա Ձեր գրասենյակը: Ուզու՞մ եք աշխատակիցները StartUp ընդունվելիս զգան, որ կազմակերպությունը արդեն ամեն ինչի հասել է: Երբ նոր էինք սկսում, մենք չունեինք ամբողջ անհրաժեշտ կահույքը, հաճախ ինտերնետի խնդիրներ էինք ունենում և, ամենավատը, մեր սրճեփը լավ չէր աշխատում: Բայց մեր թիմի, մեր աշխատակիցների համար ավելի կարևոր էր հենց այն, որ կազմակերպությունը իր ամեն մասով զարգանում էր իրենց աչքի առաջ և իրենց անմիջական մասնակցությամբ:

Որոշ ժամանակ անց մենք միասին լուծեցինք կահույքի հարցը, ինտերնետը և ապահովեցինք ինքներս մեզ բոլոր հարմարություններով: Այս ամենը դրականորեն ազդեց մեր աշխատանքային մթնոլորտի վրա: Եվ հիմա մենք կարող ենք ասել, որ մեր կազմակերպության մոտ ստացվեց առանց եկամտի կազմակերպությունից վերածվել բազմամիլիոնանոց եկամտով կազմակերպության:

YOTPO ընկերության տնօրեն և վաճառքների բաժնի ղեկավար Թոմ Ռոթեմ

Սկզբնաղբյուր

1.Հետաքրքրասիրություն

Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են: