SmartMag Issue 1 | Page 16

Խրախուսման մեթոդների ընտրություն

Մենք սկսեցինք տարբեր թիմերի համար անհամարժեք խթանների սահմանումով: Բարեբախտաբար, շուտով հասկացանք մեր սխալը: Հասկացանք թիմերի միջև մրցակցության և բոլորի համար հավասար պայմանների ստեղծման կարևորությունը: Այս ամենը տվեց իր պտուղները:

Սկսեցինք փորձարկումներ աշխատակիցների և թիմերի համար` տարբեր մրցույթների տեսքով: Բոլորի համար ստեղծեցինք ընդհանուր վարվելակերպի կանոններ, որոնք ընդունված էին և հաճելի բոլորի համար: Մենք օգնեցինք աշխատակիցներին սկսել ամիսը ուժեղ և վերջացնել այն՝ ինչ-որ նոր հաջողության հասած: Ժամանակի ընթացքում մրցույթները ավելի եկամտաբեր էին դառնում աշխատակիցների համար: Երբ հնարավորություն ես տալիս աշխատակցին իր աշխատանքով որևէ հավելյալ օգուտ ստանալ, նա այս ամենը ընդունում է որպես իր աշխատանքով հասած հաջողություն: