SmartMag Issue 1 | Page 14

Ճիշտ ակնկալիքների սահմանում

Հետևեք՝ ինչ են խոստանում Ձեր մենեջերները թեկնածուներին: Եթե վերջիններս չափազանց մեծ խոստումներ ստանան, դա բումերանգի էֆեկտ կստանա: Սա, հիմնականում, խնդիր է առաջացնում այն դեպքերում, երբ հավաքագրված թիմում շատ են թույլ աշխատանքային փորձ ունեցողները:

Վաճառքի գիտելիքներ ընդամենը 6 ամսվա ընթացքում, մենեջմենթի հնարավորություն մոտ ժամանակահատվածում: Այո, այս ամենը հավանական է, բայց ոչ պարտադիր:

Աշխատակիցների հարատև և կայուն աշխատանքն է Ձեր հիմնական նպատակը: Եթե միայն արագ աշխատանքային դիրքի փոփոխության հնարավորության բացակայության պատճառով թեկնածուն հրաժարվի աշխատել Ձեզ հետ, ուրեմն թող այդպես էլ լինի: Լավ աշխատակիցներ էլի կգտնեք: Իրական և արդար ակնկալիքների սահմանումը թեկնածուների համար շատ կարևոր է հարատև աշխատանքի համար::