SmartMag Issue 1 | Page 12

Մարդկային ռեսուրսներ

Կազմակերպության ապրանքից, արտադրության գործընթացից առաջ՝ համար առաջին և ամենակարևոր բաղադրիչը կազմակերպության մարքեթինգային զարգացման համար՝ մարդն է: Հաճախ մեզ թվում է՝ թիմ հավաքագրելիս ամեն ինչ ճիշտ ենք անում, սակայն մենք կարող ենք բաց թողնել առանցքային կետեր:

Աշխատակիցներ հավաքագրելու և հավանական թեկնածուներ ընտրելու գործընթացի վրա մենք այնքան ժամանակ ենք ծախսում, որ այդ ժամանակը կարող էինք ծախսել կազմակերպության և աշխատակիցների համար առավել կարևոր հարցերի կարգավորման համար: Մարդկային ռեսուրսների կամ մարքեթինգի լավ մասնագետը, աշխատակիցներ հավաքագրելիս,

չի կարևորում միայն սեփական թիմի որակը, այլև սովորեցնում է կազմակերպության մյուս պատասխանատու ճյուղերին՝ ինչպես գտնել կոմպետենտ աշխատակիցներ սեփական ոլորտներում: Աշխատակիցների հավաքագրման առանձնացված մեթոդը կարող է բավականին մեծ ժամանակ խնայել: