SmartMag 7 | Page 21

Սկզբնաղբյուր

1.Հետաքրքրասիրություն

Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են:

Ներսում Ձեզ ողջունում են բիթային հիփ-հոփ երաժշտությունը, մեծ, արտացոլվող ու փայլուն գնդակները, կրակներ և հսկայական Chesterfield բազմոց, որը ընկած է լաունջ բարի մեջտեղում։ Միգուցե դուք կարծում եք, որ գտնվում եք գիշերային ակումբո՞ւմ, կամ ամենաժամանակակից ռեստորանո՞ւմ։ Ոչ, Դուք լոնդոնյան Դաբլյու հյուրանոցում եք, որն առաջարկում է շատ ավելին, քան միայն գիշերակացի սենյակներ։

՛՛Սթարվուդ հյուրանոցներ և ռեզորտներ՛՛ կազմակերպությունը ունի ինը տարբեր հյուրանոցային ցանցեր, կարելի է ասել ամենը՝ ցանկացողի համար։ Բայց նրանց Դաբլյու հյուրանոցները մնացած բոլորից ավելի են աչքի ընկնում։ Իրականում, Դաբլյու հյուրանոցները չեն կարծում, որ իրենք զուտ հյուրանոցային ցանց են։ Բացի ուղղակի սենյակներից, Դաբլյու հոթելները տանում են հյուրերին աննախադեպ մի Wow աշխարհ, ժամանակակից դիզայնի, նորաձեւության, երաժշտության, և ժամանց ապահովելու միջոցով: W Hotel-ների հաճախորդները հիմնականում լրատվամիջոցների, երաժշտության, նորաձևության, ժամանցի և խորհրդատվական ոլորտներից են:

W հյուրանոցների ապրելակերպի դիրքավորումը սկվսում է յուրօրինակ դիզայնով: W Hotel-ների 54 ներկայացուցիչները ամբողջ աշխարհում ոչնչով նման չեն միմյանց: Յուրաքանչյուրը W Hotel-ներից բացառիկ է և ոգեշնչված է այն վայրով, որտեղ գտնվում է: Օրինակ, W Taipei-ը Թայվանում, որը գտնում է Թայվանի ամենաբարձր երկնաքերի կողքը, առանձնահատուկ է «nature electrified» ոճով, փայտյա պատերով, տուփերի նման դարակներով և չինական լապտերներից ոգեշնչված լուսավորմամբ: W Koh Samui-ն Թայլանդում տարբերվում է իր «day and night» դիզայնով՝ կարմիր ինտերիերով և սպիտակ հատակով: W Bali-ն առանձնանում է «insde and outside» թեմայով` կանաչ բարձերով, որոնք մի քիչ դրսի շունչ են ներս բերում: