SmartMag 7 | Page 13

Robinhood-ը առանց կոմիսիոն վճարների արժեթղթերի առուվաճառքի հավելված է, որը ներկայումս արժի 1.3 մլրդ $։ Բայց, երբ ընկերությունը նոր էր հիմնադրվել, շատ քիչ ապացույցներ կային, որ հիմնադիրները կկարողանան առաջ տանել ընկերությունը։

Վլադ Տենևը՝ համահիմնադիրը, ասում է, որ իր հավելվածը չէր կարող կարգավորող հաստատում ստանալ առանց վենչուրային կապիտալիստների ներդրումների։ Իսկ վերջիններս էլ առանց արտադրանքի չէին ուզում նրա բիզնեսում ներդնել։ Կապիտալ պահանջները գրեթե անհնար էին դարձնում նմանատիպ ֆինանսական ընկերությունների մեջ ներդնումը և ընկերության հիմնադրումը։

Նրանք շուրջ 75 դուռ են բախել ներդրում ստանալու համար։ Մարդիկ, ովքեր ներդրում կատարեցին, խաղադրույք էին դնում Տենևի, Բայջուի, նրանց գաղափարի վրա։

Տենևը նշում է, որ ներդրողների ուշադրությունը գրավել է իրենց գաղափարով՝ նրանք ցանկացել են ֆինանսական շուկան հասանելի ու վստահելի դարձնել սպառողների համար։