Science and Technology Museum at Ayb Learning Hub | Page 7

Առաջին գոտին նախատեսված է հիմնական ուսումնական գործընթացի իրականացման համար: Ներկայումս հայաստանյան սակավաթիվ դպրոցներ են համալրված տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից առարկայական լաբորատորիաներով, որոնք աշակերտներին հնարավորություն են ընձեռում տեսական գիտելիքները գործնականորեն կիրառելու, փորձարկումներ և փոքրիկ հայտնագործություններ անելու։ Իսկ մնացած դպրոցներում, նույնիսկ եթե առկա են լաբորատորիաներ, դրանց տարածքային հնարավորություններն ու մի շարք սանիտարական և հակահրդեհային սահմանափակումներ թույլ չեն տալիս աշակերտին բացահայտել իր ներուժն ամբողջությամբ և իրականացնել այն, ինչը հնարավոր չէ իրականացնել հիմնական դասընթացի ժամանակ։ Գիտության թանգարանի ուսումնական գործընթացների համար նախատեսված միջավայրը զինված կլինի համապատասխան սարքավորումներով և նյութերով, և աշակերտը կկարողանա իրականացնել զանազան փորձեր ու հետազոտություններ, կգիտակցի իր կարևորությունը գիտության ոլորտում և կդնի իր ապագա հաջողության հիմքերը։ The first zone is designed primarily for educational purposes. Currently, there are not many schools in Armenia that are equipped with modern laboratories, which make it possible for students to put their theoretic knowledge into practice, conduct experiments and make discoveries. Even where there are school laboratories, often the constraints of space and sanitary and fire-prevention conditions interfere with proper experimentation. The education zone contemplated at the museum will be properly designed and equipped to permit a wider range of experimentation and research, enabling students to engage in fulfilling activities that open their minds and imaginations to careers in science. 05