Science and Technology Museum at Ayb Learning Hub | Page 3
ܲʲ´²Ü
Գիտության զարգացումը տարիներ շարունակ եղել է «Այբ» կրթական
հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ «Այբ» հիմնադրամն
իրականացնում է բազմաբնույթ գործունեություն գիտության
ոլորտում` նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական
միջավայրեր ու համայնքային կենտրոններ, որոնք խթան են ծառայում
համակարգային փոփոխությունների համար:
«Այբ»-ի ստեղծած օրինակները տեսնելով՝ հասարակությունը դառնում
է արդի կրթական չափանիշներին ու պահանջներին բավարարող նոր
ու բարձրորակ կրթական միջավայրերի պահանջատեր և նմանատիպ
օրինակելի միջավայրերի ստեղծող ու բազմապատկող:
«Այբ կրթական հանգույց» ծրագիրը «Այբ»-ի կարևորագույն և
խոշորածավալ ծրագրերից է: «Այբ» հանգույցը մի միջավայր
է, ուր խաչաձևվում են մանկավարժությունը, գիտությունը,
արվեստը, գործարարությունը և այլ արհեստավարժ ոլորտներ:
«Այբ»-ը Հայաստանում առաջին դպրոցական ավանն է, որը
կոչված է դառնալու համայնքային կյանքի միկրոհամակարգ և
խմորելու ազգային՝ մակրոհամակարգի զարգացումը: Գիտության
թանգարանը «Այբ» ավանում ներդաշնակորեն կմիաձուլվի նորարար
ու ստեղծագործ միջավայրին և կխթանի գիտության նկատմամբ
համընդհանուր հետաքրքրության աճը։
INTRODUCTION
The development of science has been central to the Ayb Educational
Foundation’`s mission for many years. To this end, the Ayb Foundation
engages in a wide range of scientific projects, designing and creating model
educational environments and community centers to promote system-wide
improvements for all students and schools.
By expanding horizons, Ayb encourages society to seek higher standards in
education and educational environments, creating a ripple effect
throughout the system.
The Ayb Learning Hub (Ayb School) is Ayb’`s flagship project. The Ayb
Learning Hub is an environment where teaching excellence meets
cutting-edge science and art in a dynamic, entrepreneurial, professional
setting. The Ayb campus is the first in Armenia to aspire to be a microsystem
of educational innovation and community life that can serve as the impetus
for macrosystemic development at the national level. The science museum
will find resonance with Ayb’`s innovative and creative campus, raising the
profile of science and technology in society at large.
01