Science and Technology Museum at Ayb Learning Hub - Page 14

ՖԻՆԼԱՆ¸Æ²ÚÆ FINLAND Ֆինլանդիայում կա երկու գիտության թանգարան, որոնցից մեկում ներկայացված են գիտության տարբեր ոլորտները, իսկ մյուսում՝ տեխնոլոգիայի ոլորտը, մասնավորապես ֆինների ստեղծած տեխնոլոգիաները։ §Հեուրեկա¦-ն (Heureka) գիտության ֆիննական կենտրոն է` տեղակայված Հելսինկիից դեպի հյուսիս գտնվող Վանտաա քաղաքում։ Կենտրոնը նախագծվել է §Հեյկկինեն - Կոմոնեն Արքիթեկտս¦ (Heikkinen – Komonen Architects) ընկերության կողմից։ 1989 թվականին բացված գիտության կենտրոնի նպատակն է ժողովրդականացնել գիտական տեղեկատվությունն ու մշակել մեթոդներ՝ գիտությունն ու գիտական հասկացությունները դասավանդելու համար։ §Հեուրեկա¦ գիտության կենտրոնը համալրված է ինչպես բացօթյա, այնպես էլ շենքի ներսում գտնվող փոխներգործուն (ինտերակտիվ) ցուցասրահներով, որոնց ցուցանմուշները հնարավորություն են տալիս փորձարկելու տարբեր գաղափարներ։ Կենտրոնում կա նաև 135 հոգու համար նախատեսված թվային պլանետարիում։ Finland has two science museums, one focusing on science generally and the other on technology, in particular, technology created by Finns. Heureka is a Finnish science center in Vantaa, Finland, north of Helsinki, designed by Heikkinen – Komonen Architects. The aim of the science center, which opened its doors to the public in 1989, is to popularize scientific information and to develop the methods used to teach science and scientific concepts. The Science Center Heureka features both indoor and outdoor interactive exhibitions with exhibits that enable visitors to independently test different concepts and ideas. There is also a digital planetarium with 135 seats. ¶ÆՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ֆիննական տեխնոլոգիայի թանգարան Ի՞նչ է տեխնոլոգիան։ Ե՞րբ է հայտնագործությունը դառնում նորարարություն։ Ի՞նչ նորարարություններ են կատարվել Ֆինլանդիայում։ Տեխնոլոգիայի և արդյունաբերության պատմությունը շատ հարցեր է առաջացնում։ Տեխնոլոգիայի թանգարանը կտա որոշ հարցերի պատասխաններ։ Նրա ցուցասրահները ոչ միայն առաջարկում են ճանապարհորդություն դեպի անցյալ, այլ նաև պատկերացում տալիս այսօրվա և վաղվա տեխնոլոգիաների վերաբերյալ։ Նորը միշտ կառուցվում է հնի վրա։ Մարդիկ իրենց ամենօրյա խնդիրները միշտ էլ լուծել են տեխնոլոգիաների միջոցով և այսպիսով փոխել իրենց կենսական միջավայրը։ Տեխնոլոգիայի թանգարանը ներկայացնում է տեխնոլոգիաների ու արդյունաբերության զարգացումը որպես Ֆինլանդիայի և ֆինների մասին պատմություն։ Տեխնոլոգիաները միշտ էլ առկա են եղել ամենուր։ Տեխնոլոգիայի թանգարանի ցուցադրությունները վերաբերում են հատկապես հիմնական տեխնոլոգիական երևույթներին, տեխնիկական հայտնագործություններին ու արդյունաբերական գործընթացներին։ Տեխնոլոգիայի թանգարանն արդյունաբերության և տեխնոլոգիաների պատմությունը հետաքրքիր է դարձնում։ Մշտական ցուցասրահները, ժամանակավոր հատուկ ցուցահանդեսները և թանգարանային բազմաթիվ այլ ծառայություններ մեծացնում են այցելուների հետաքրքրությունը։ SCIENCE CENTER Finnish Museum of Technology What is technology? When is an invention an innovation? What innovations originate in Finland? The history of technology and industry raises many questions. The Museum of Technology will give you some answers. Our exhibitions do not only offer a journey into the past but also provide perspective on the technology of today and the future. New is always built upon the old. People have always solved practical everyday problems through technology and in this way changed their living environment. The Museum of Technology presents the history of technology and industry as a story about Finland and the Finns. Technology has always been present – everywhere. The Museum of Technology highlights basic technological phenomena, technical inventions and industrial processes. The Museum of Technology brings the stories of industry and technology to life. The permanent exhibitions, temporary special exhibitions and our wide range of other services all give added interest to your visit. 12