News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 8

օգտագործվել են կուսակցական տարաբնույթ փաստաթղթեր և նյութեր ։ Հատկապես արժեքավոր են կուսակցական ժողովների քննարկումների սղագրությունները , քարոզչական գրականությունը , ինչպես նաև կուսակցական գործիչների ելույթներն ու զեկույցները ։ 6
Թուրքիայի սոցիալ-մշակութային իրադրությունը համակողմանի ներկայացնելը հնարավոր է դառնում միայն ժամանակակիցների ու իրադարձությունների անմիջական մասնակիցների հուշերի , վկայությունների և գեղարվեստական-փաստագրական աշխատանքների շնորհիվ ։ Թուրք և արտասահմանցի ականատեսների վկայությունները ծառայում են որպես հետազոտական արժեքավոր աղբյուրներ , քանի որ հնարավորություն են ընձեռում տեղեկություններ ստանալ պատմական գործընթացների այնպիսի մանրամասների մասին , որոնք , իրենց բնույթի պատճառով , հաճախ տեղ չեն գտնում դասական պատմագրության մեջ ։ Անհրաժեշտ է առանձնահատուկ կերպով նշել , որ վերոնշյալ գործերը օգտագործվում են ոչ միայն որպես պատմական ճշմարտության աղբյուրներ , այլև , առաջին հերթին , որպես պատմական այս կամ այն իրադարձության վերաբերյալ ժամանակակիցների պատկերացումների և ընկալումների ներկայացման աղբյուր ։ Վերջին հանգամանքը ավելի է մեծացնում այդ աշխատանքների արժեքը ՝ հաշվի առնելով ատենախոսության մեջ առաջադրված հետազոտական խնդիրները ։ Մասնավորապես օգտագործվել են հայտնի թուրք քաղաքական և հասարակական գործիչների ՝ Ֆ . Չաքմաքի , Ֆ . Ռ . Աթայի , Հ . Դերինի , Ն . Նադիի , Յ . Նադիի , Մ . Թոքերի , Ն . Բերքեսի և այլոց հուշերը ։ 7 Նշվածներից հատկապես կարևոր են հայտնի լրագրող , Ինոնյուի նախագահության օրոք « Ջումհուրիյեթ » թերթի խմբագիր Ն . Նադիի հուշերը , ով մանրամասն շարադրել է հիշյալ ժամանակաշրջանի և դրան նախորդող փուլի սոցիալ-մշակութային կյանքը , քաղաքական տրամադրությունները և իշխանություն-հասարակություն կապը ։
Իսմեթ Ինոնյուն ողջ կյանքի ընթացքում վարել է օրագիր , որտեղ արձանագրել է իր անձնական և հասարակական կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները ։ Այդ օրագրերը հրատարակվել են
6
Cümhuriyet Halk Partisi Şeref Kitabı , İstanbul , Cumhuriyet Matbaası , 1938 ; Cümhuriyet Halk Partisi On Beşinci Yıl Kitabı , İstanbul , Cumhuriyet Matbaası , 1938 ; Atatürk ' ün söylev ve demeçleri . I-III . Ankara , Türk Tarih Kurumu Basımevi , 198 ; Kop K . K ., Millî Şefʼin Söylev , Demeç ve Mesajları , Ankara , Akay Kitabevi , 1945 և այլն ։
7
Fevzi Çakmak ’ ın Hatıraları // Hürriyet , 11.05.1975 ; Atay F . R ., Moskova-Roma , İstanbul , Muallim Ahmet Halit kitaphanesi , 1932 ; Derin H ., Çankaya Özel Kalemini Anımsarken ( 1933-1951 ), İstanbul , Tarih Vakfı Yurt Yayınları , 1995 ; Nadi N ., Perde Aralığından , İstanbul , Cumhuriyet , 1965 ; Nadi Y ., Ankara ’ nın ilk günleri , İstanbul , Sel Yayınları , 1955 ; Toker M ., Tek Partiden Çok Partiye , İstanbul , Bilgi Yayınevi , 1990 ; Berkes N ., Unutulan Yıllar , İstanbul , İletişim Yayınları , 2014
8