News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 7

Աղբյուրների և գրականության տեսություն Ատենախոսության թեմայի գիտական համակողմանի ուսումնասիրությունը պահանջում է իրենց ծագումով և բնույթով տարաբնույթ աղբյուրների օգտագործում։ Դրանք հիմնականում ներկայացված են հետևյալ խմբերով՝ արխիվային և հրապարակված փաստաթղթեր, կուսակցական հրատարակություններ, ժամանակակիցների վկայություններ, պարբերական մամուլ, գեղարվեստական-փաստագրական ստեղծագործություններ, աուդիո- վիզուալ նյութեր։ Քննվող ժամանակաշրջանի սոցիալ-քաղաքական դրությունը, խարիզմատիկ առաջնորդության կառուցարկման քաղաքականությունը և մեխանիզմները ներկայացնելու համար օգտագործվել են երկու տեսակի արխիվային նյութեր։ Առաջին խումբը պետական արխիվային հաստատություններում պահվող նյութերն են։ Մասնավորապես, ատենախոսը օգտվել է Թուրքիայի վարչապետին կից գործող հանրապետական արխիվից և Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի արխիվից 2 : Այս արխիվներում ատենախոսության համար օգտակար են եղել Ինոնյուի նախագահության շրջանին վերաբերող իրավական փաստաթղթերը, քաղաքական գործչի շուրջ կառուցարկվող պաշտամունքը լուսաբանող օրենքները, որոշումները, օրինագծերի քննարկումները։ Երկրորդ խմբի մեջ են մտնում ուսումնասիրվող ժամանակաշրջանի որոշ հայտնի գործիչների անձնական արխիվները։ Առաջնային կարևորություն է ներկայացնում Ի. Ինոնյուի արխիվը, որտեղ պահվում են թե՛ տեքստային, թե՛ վիզուալ նյութեր, որոնք լուսաբանում են Ինոնյու քաղաքական, դիվանագիտական և ռազմական գործչի կյանքի ու գործունեության գրեթե բոլոր դրվագները։ 3 Ուսումնասիրության համար դիտարկվել է նաև թուրք հասարակական գործիչ և գրող Թ. Թորոսի անձնական արխիվը։ 4 Արխիվում Թ. Թորոսը հավաքել է Ինոնյուի նախագահության շրջանին վերաբերող ամենատարբեր բնույթի փաստաթղթեր, ինչպես նաև մամուլի հրապարակումներ, որոնք անդրադառնում են Ինոնյուի խարիզմայի կառուցարկմանը։ Բացի դրանից օգտագործվել են նաև գերմանացի քանդակագործ Ռ. Բելլինգի արխիվում պահվող արժեքավոր լուսանկարները և վկայությունները, որոնց միջոցով հնարավոր է ցուցադրել Ինոնյուի մասնակցությունը սեփական խարիզմատիկ կերպարների ստեղծման գործընթացին։ 5 Հաշվի առնելով Հանրապետական-ժողովրդական կուսակցության խաղացած դերը Թուրքիայի Հանրապետության կյանքում՝ որպես աղբյուր                                                                                                                         2 Cumhuriyet Dönemi Fonları, T.C. Başbakanlık Devlet Arşivleri. Genel Müdürlüğü; TBMM Tutanakları, Kütüphaneler ve Arşiv Hizmetleri Başkanlığı 3 İsmet İnönü Vakfı, www.ismetinonu.org.tr 4 Taha Toros Repository, İstanbul Şehir Üniversitesi.   5 Rudolf Belling Archiv, www.rudolfbelling.com 7